2

Ցավալին այն է, որ Երևանը ոչ մի կերպ չի օգտվել ու չի օգտվելու Բաքվի ձախողումներից. Տաթևիկ Հայրապետյան

Պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանական մամուլում հեգնանքով ու անվստահությամբ են վերաբերվում Շոյգուի այցին և Իրանի հարցում նրա ստանձնած դերին

Ադրբեջանական քարոզչական կայքերից մեկը, որը իրենց պետական քաղաքականությունը ներկայացնող կարևոր աղբյուրներից է, գրում է․ «Սերգեյ Շոյգու՝ Անվտանգության խորհրդի քարտուղար, լավ է հնչում։ Բայց իրականում նա պաշտպանության այն նախարարն է, որը պաշտոնանկ արվեց Ուկրաինայում ձախողումների պատճառով․․․»։

Ըստ հրապարակման՝ Շոյգուն փորձում է Իրանը փրկել «ցուցադրական ջախջախումից», բայց դա այնքան էլ հեշտ չի լինելու։

«Իրանի շուրջը իրավիճակի զարգացումը դեժավյու է թվում։ Ռուսական տրանսպորտային ինքնաթիռները ճիշտ նույն «չեզոք միջանցքով» թռան Կասպից ծովի վրայով 44-օրյա պատերազմի նախօրեին և դրա ընթացքում, որից հետո Իրանի օդային տարածքով «շրջվեցին» դեպի հյուսիս և հասցրին իրենց մահաբեր բեռը Հայաստան, որտեղ նրանք ծրագրում էին «նոր պատերազմ հանուն նոր տարածքների», մուտք դեպի Կուր, Բարդայի, Թարթառի և Գյանջայի գրավում, իսկ եթե բախտները բերեր, ապա «թեյախմություն Բաքվում»: Այնուհետև Շոյգուն նույնպես եկավ Բաքու և վստահեցրեց, որ այդ ինքնաթիռները «շինարարական նյութեր» են մատակարարում։ Այսօր նրանց բեռները կարելի է տեսնել Բաքվի ռազմավարի պուրակում։ Պատերազմն ավարտվեց Հայաստանի ջախջախմամբ»։

Այստեղ ուշագրավ է, որ մի կողմից Բաքվին դուր չեն եկել Շոյգուի այցն ու նրա ուղերձները, մյուս կողմից՝ իրենք ակնկալում են Իրանի «ջախջախում»։ Դեռ չեմ խոսում այն ստերի մասին, որոնք նրանք հորինում են Արցախի դեմ սանձազերծած պատերազմի վերաբերյալ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հենց Ադրբեջանն է կազմակերպել Իսրայելի մուտքը տարածաշրջան՝ ապահովելով ներկայություն Իրանի սահմանների երկայնքով՝ օկուպացված Արցախում, ապա Բաքուն հստակ կողմ է Իրան-Իսրայել հակամարտության մեջ։ Սա հակասում է Ալիևի ստանձնած տնտեսական ու տրանսպորտային հաղորդակցությունների պարտավորություններին ՌԴ-ի ու Չինաստանի հանդեպ։ Դրա համար էլ այցը միանշանակ չի գնահատվել։


Ալիևի համար երկու աթոռի վրա միաժամանակ նստելու գործը գնալով բարդանում է, ցավալին էլ այն է, որ Հայաստանը` որպես պետություն, ոչ մի կերպ չի օգտվել ու չի օգտվելու Ադրբեջանի ձախողումներից ու սխալներից, քանի որ այդ երկրից եկող սպառնալիքների ընկալումը «հարմար չէ» ՀՀ իշխանություններին, դրա համար այդ վտանգների մասին լռում են․․․

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

0000000
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»
Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը
Ադրբեջանին առաջարկել ենք ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից․ Փաշինյան
14
Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Բաքուն նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ
45
Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին․ «Sputnik Արմենիա»
1
Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
«Հրապարակ». Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ․ «Արմենպրես»
1
Ադրբեջանի նավթահանքերի պաշարների սպառումը՝ նավթային եկամուտների էական կրճատման պատճառ
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
01
Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին․ քաղաքագետ
03
Միջազգային կառույցները արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում․ պատգամավոր
ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ»․ «Ազատություն»
11
Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին
1
«Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի». Ֆրանսիայի դեսպանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի մասին
Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սուրեն Սարգսյանը նշել է սցենարները