Submitted by D.Guyumjyan on
detq

Պուտինն Իրանին հորդորել է զուսպ արձագանքել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությանը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին։

Հաղորդվում է, որ Պուտինը Իրանի գերագույն առաջնորդին խորհուրդ է տվել զերծ մնալ Իսրայելի խաղաղ բնակչության վրա հարձակումներից։

Ըստ լրատվամիջոցի՝ Պուտինի ուղերձը Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ փոխանցել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, երբ Իսլամական Հանրապետությունը կշռադատում էր Իսմայիլ Հանիեի սպանությանն իր պատասխանը:

Թեհրանը միաժամանակ պնդել է, որ Մոսկվան ռուսական արտադրության «Սու-35» կործանիչներ մատակարարի իրեն։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն