Submitted by A.Gevorgyan on
gyh

«Միջանցքի» ծրագիրը Բաքվի օրակարգից դուրս չի եկել. փորձագետ

Իրան-Իսրայել պատերազմ չենք տեսնելու, Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանն Իրանի պատասխանն այլ ձևերով է լինելու։

«Factor TV»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել արևելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ Իրանը կարող է ուղղակի հարվածի տեսքով չպատասխանել Իսրայելի գործողությանը, այլ գործել հոգեբանական ճնշման մեթոդներով, դիվանագիտական ուղիներով, քննարկումներով։ «Ո՛չ Իրանը, ո՛չ ԱՄՆ-ն պատերազմ չեն ցանկանում, երկուսն էլ շահագրգռված են գործարքի գնալու հարցում»,- ասում է Արմեն Պետրոսյանը։

Անդրադառնալով տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը խաղաղության պայմանագրից հանելու մասին Երևանի և Բաքվի հայտարարությանը՝ փորձագետը շեշտում է՝ «միջանցքի» ծրագիրը Բաքվի օրակարգից դուրս չի եկել։

Աղբյուրը՝ «Factor.am»

Ավելացնել նոր մեկնաբանություն