Submitted by detq-editor on
Իլհամ Ալիևը մասնակցում է Մյունխենի անվտանգության 59-րդ համաժողովին

Իլհամ Ալիևը մասնակցում է Մյունխենի անվտանգության 59-րդ համաժողովին

 

Փետրվարի 17-ից 19-ը Գերմանիայում տեղի է ունենալու Մյունխենի անվտանգության 59-րդ միջազգային համաժողովը: Իլհամ Ալիևը մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու համաժողովին:

Փետրվարի 17-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում հանդիպել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ:

«Ադրբեջանի և Իսրայելի միջև հարաբերությունները բարեկամական և գործընկերային բնույթ են կրում, ինչպես նաև զարգանում են պաշտպանության և ռազմատեխնիկական ոլորտներում»,- նշել է Իլհամ Ալիևը:

Իլհամ Ալիևը նաև հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը, «խաղաղության» պայմանագրի շուրջ բանակցությունները և Բրյուսելյան խաղաղության պայմանագիրը:

«ԵՄ-ն կշարունակի ջանքեր գործադրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի, Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության շուրջ»,- նշել է Շ. Միշելը:

Ավելացնել նոր մեկնաբանություն