
Ռուսաստանը Ադրբեջանի հետ բանակցություններում պետք է ունենա չորս հիմնական թեմա. Տրուխաչով
«Ռուսաստանը Ադրբեջանի հետ բանակցություններում պետք է ունենա չորս հիմնական թեմա։ Մնացածը կարելի է քննարկել Թուրքիայի հետ»,- այս մասին սոցցանցում գրել է ռուս քաղաքագետ Վադիմ Տրուխաչովը։
Ըստ նրա` խոսքը հետևյալ հարցերի մասին է.
1) Ռուսաստանում ադրբեջանական էթնոհանցագործության և ադրբեջանական սփյուռքի կազմակերպված հանցավոր խմբերի գործունեության ծավալումը. ВБОН-ի, «Գորշ գայլերի» և նմանատիպ կառույցների համատեղ ծածկի տակ:
2) Ադրբեջանի օգնությունը Ուկրաինային, Հատուկ ռազմական գործողության (ՀՌԳ) լուսաբանումը ադրբեջանական լրատվամիջոցներում, նրա քաղաքացիների մասնակցությունը Ուկրաինայի զինված ուժերում և ադրբեջանցիների հարձակումները ՀՌԳ մասնակիցների վրա։
3) Ռուսների և Դաղստանի ժողովուրդների ներկայացուցիչների վիճակն Ադրբեջանում։ Ադրբեջանի կողմից 1990-ականներին 300 հազար ռուսների բռնության և վտարման պատասխանատվության ընդունումը։
4) Ադրբեջանի պատմության դասագրքերի բովանդակությունը, որտեղ Ռուսական կայսրությունը և Խորհրդային միությունը ներկայացվում են որպես «թշնամիներ», «գաղութարարներ» և «հալածողներ»:
Մնացած բոլոր հարցերը կարող են ուղղակիորեն քննարկվել Թուրքիայի հետ, որի քաղաքականությանն ամբողջովին հետևում է Ադրբեջանը։ Միևնույն է, Ալիևը կանի այնպես, ինչպես իրեն Էրդողանը կասի։
Աղբյուրը՝ «News.am»
Ավելացնել նոր մեկնաբանություն