
Ալիևը խոսել է Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա պետական այցով Ադրբեջանում է։ Զագուլբա նստավայրում տեղի կունենա Պուտինի և Իլհամ Ալիևի պաշտոնական հանդիպման արարողությունը։
Քննարկվելիք թեմաներից են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման, ռազմավարական գործընկերության և դաշինքի, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային արդի խնդիրները, այդ թվում` հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը։
Նախատեսվում է համատեղ փաստաթղթերի ստորագրման արարողություն։
Ալիևը, անդրադառնալով երկու երկրի միջև հարաբերություններին, գոհունակություն է հայտնել` նշելով, որ դրական դինամիկա և լավ ցուցանիշներ կան թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտում։
Այս պահին մեկնարկել է Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի` նեղ ձևաչափով հանդիպումը։
Ավելացնել նոր մեկնաբանություն