
Ավարտվել է Ռուսաստանի նախագահի պետական այցն Ադրբեջան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավարտել է պետական այցը և մեկնել Բաքվից։ Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Պուտինը Բաքվում քննարկել են տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր։
Ըստ Ալիևի՝ Հարավային Կովկասում կայունությունն ու անվտանգությունը շատ դեպքերում կախված են Ռուսաստանի և Ադրբեջանի սերտ փոխգործակցությունից։
Ստորագրվել են հուշագրեր, համաձայնագրեր։
Այս մասին հայտնել է ադրբեջանական «AZƏRTAC» (հայ․՝ ազերթաջ) պետական լրատվական գործակալությունը։
Անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին՝ Ռուսաստանի նախագահը նշել է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունն ու կայունությունը լիովին բխում են այս տարածաշրջանի բոլոր պետությունների և ժողովուրդների բուն շահերից։
«Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելացնել նոր մեկնաբանություն