Հայ բանտարկյալների ազատ արձակումը պետք է COP29-ի անցկացման նախապայման լինի. News.am
NEWS.am-ի զրուցակիցն է ռազմավարական դատավարության հարցերով միջազգային իրավապաշտպան Արփի Ավետիսյանը:
Տիկին Ավետիսյան, Դուք աշխարհի մի քանի երկրներում զբաղվել եք մարդու իրավունքների պաշտպանության հարցերով։ Այս պահին մենք ունենք երկու տասնյակից ավելի քաղաքացիներ, որոնց Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պահել Բաքվի բանտերում։ Հայտնի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի փաստաբանական թիմը հունիսին ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողին դիմում էր ներկայացրել, որից էլ տեղեկացանք, որ Վարդանյանը խոշտանգումների է ենթարկվել։ Անկասկած, մյուս հայ բանտարկյալները ևս ենթարկվում են խոշտանգումների և դաժան վերաբերմունքի։ Որքանով տեղյակ ենք, Դուք ունեք ՄԱԿ-ի նաև հատուկ զեկուցողների հետ աշխատելու փորձառություն: Նման իրավիճակում ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների նկատմամբ գոնե խոշտանգումները կանխելու, ինչպես նաև նրանց վերադարձն ապահովելու համար։ Մի՞թե միջազգային իրավունքն այսօր այդչափ անզոր է ավտորիտար երկրների առջև։
ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողին ուղղված հրատապ դիմումը պետք է դիտարկվի որպես համապարփակ մոտեցման մաս՝ ապագայում խոշտանգումների և դաժան վերաբերմունքի կանխարգելումն ապահովելու համար: Շատ կարևոր է, որ Ռուբեն Վարդանյանի փաստաբանական թիմըներկայացրել է այս դիմումըՄԱԿ-ի հատուկ զեկուցողին։ Սա ծառայելու է որպես լրացուցիչ ապացույց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում առկախված գործերի համար, ինչպես նաև այդ մասին պետք է բարձրաձայնել Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության կառույցների հետ քարոզչական գործունեության շրջանակներում։ Ես շուրջ երկու տասնամյակ աշխատել եմ ռազմավարական դատական գործընթացներում, և իմ փորձից ելնելով, նշեմ, որ հենց իրավական և քաղաքական ջանքերի համադրումն է՝ իրազեկության բարձրացման հետ միասին, հանգեցնումփոփոխությունների:
Այս փուլում մենք չունենք որևէ հրապարակային տեղեկություն ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի և Ադրբեջանի կառավարության միջև հաղորդակցության փոխանակման վերաբերյալ, որը սովորաբար տեղի է ունենում բողոքարկումից հետո։ Այս հրատապ դիմումը և ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի ներգրավումը պետք է ևս մեկ ահազանգ լինի Ադրբեջանի իշխանությունների համար, որիրենք գտնվում են մանրազննին դիտարկման ներքո: Միջազգային իրավունքի կիրառումը՝ փոխհատուցում ստանալու համար, կարող է երկար գործընթաց լինել: Հեշտ է զենքերը վայր դնել, հատկապես Ադրբեջանի նման ավտորիտար երկրներում մարդու իրավունքների բացահայտ խախտումների ֆոնին: Սարսափելի իրավիճակը շատ լավ փաստագրված է, որը ապացուցում է, թե ինչպես է պետությունն ազատվում այս ամենի մասին բարձրաձայնող անհատներից: Մենք ականատես ենք եղել անկախ լրագրողների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և իրավապաշտպանների ձերբակալություններին ու դատավճիռներին, այն անհատների, որոնք խոսում էին մարդու իրավունքների ոտնահարման զոհերիմասին։ Այդ բոլոր քրեական գործերը հիմնված են շինծու մեղադրանքների վրա, և դրանցից շատերն ապացուցվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և ՄԱԿ-ի պայմանագրով նախատեսված մարմիններում:
Նման հանգամանքներում առավել մտահոգիչ է դառնում ներկայումս Բաքվում պահվող էթնիկ հայերի, այսինքն՝ ապօրինաբար ձերբակալվածու Բաքվի բանտերում պահվող հայ քաղբանտարկյալների վիճակը,մասնավորապես՝պետության աջակցությունը վայելող հայատյացության լույսի ներքո: Այնուամենայնիվ, բոլոր հնարավոր ուղիները պետք է օգտագործել՝ Բաքվում պահվող քաղբանտարկյալների վիճակը շարունակաբար ուշադրության կենտրոնում պահելու համար: Մի փոքր ավելի շատ տեղեկություններ կան Ռուբեն Վարդանյանի վիճակի մասին՝ հիմնվելով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին ներկայացված հրատապ դիմումի վրա։ Ցավոք, շատ հավանական է, որ մյուս բանտարկյալների նկատմամբ ևս անմարդկային վերաբերմունք է դրսևորվում։ Դիմումները, ինչպիսին է ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողին ներկայացված դիմումը, ևս մեկ կարևոր տարր է իրավական և քաղաքական ավելի լայն գործընթացներում: Այս ջանքերն ավելի արդյունավետ դարձնելու համար շատ ավելի լավ կլիներ, որ համակարգված աշխատանք լիներՀայաստանի կառավարության և քաղաքացիական հասարակության, ինչպես նաև դիվանագիտական բոլոր ջանքերի և միջազգային հանրության միջև:
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու նոյեմբերին Բաքվում անցկացվելիք COP29 համաժողովին։ Մամուլում կարծիքներ էին հնչում, որ եթե անգամ Հայաստանը համաձայնի մասնակցել դրան, ապա այդ մասնակցությունը պետք է լինի միայն Բաքվում պահվող բոլոր 23 բանտարկյալներին ու պատանդներին ազատ արձակելու պայմանով։ Ինչպե՞ս եք գնահատում նման հնարավորությունը, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջերս Ռուսաստանը, ԱՄՆ-ը և մի շարք այլ երկրներ սկսել են գերիների փոխանակման գործընթաց։
Ինչ վերաբերում է COP29-ին, որն անցկացվելու է նոյեմբերին Բաքվում, և հատկապես, եթե խոսում ենք համակարգված և թիրախավորված ջանքերի մասին, կարծում եմ, որ COP29-ը այնպիսի հնարավորություն է ընձեռում, որը պետք է օգտագործեն բոլոր հնարավոր դերակատարները։ Մասնակից պետություններն ու կառույցները մեծ դեր ունեն խաղալու՝ հայ բանտարկյալների ազատ արձակմանն աջակցելու գործում։ Մենք պետք է անպայմանորեն օգտագործենք այս հնարավորությունը։ «Մենք» ասելով՝ նկատի ունեմ Հայաստանի կառավարությանը, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, միջազգային իրավապաշտպաններին, նաև Սփյուռքը. մենք պետք է ձեռնարկենք բոլոր հնարավոր միջոցները, որ այս հարցը լինի օրակարգում և առաջ մղվի իրագործման:
Մի քանի ամիս առաջ, օրինակ, Եվրախորհրդարանը մի բանաձև ընդունեց, որում շեշտված էր, որ Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումներն անհամատեղելի են COP29-ի նպատակների հետ և նշված էր, որ չպետք է Ադրբեջանին թույլատրենայդ համաժողովը հյուրընկալելու։ Կարծում եմ, որ սա շատ խոսուն է, և մենք պետք է օգտագործենք այս հնարավորությունը, հատկապես այն փաստը, որ Ադրբեջանը COP29-ին անվանում է «Խաղաղության COP»․ հայ բանտարկյալների ազատ արձակումը պետք է այդհամաժողովի անցկացման համար նախապայման լինի: Մենք պետք է կոչ անենք Ադրբեջանին՝ ապահովելու, որ «Խաղաղության COP»-ը համապատասխանում է իր բուն իմաստին։ Շատ կարևոր է, որ բոլոր հնարավոր դերակատարները բարձրաձայնեն այս հարցը և գործադրվեն բոլոր հնարավոր միջոցները, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, որոնց հայացքներնայժմ ուղղված են COP29-ին, այլապես սա կլինի բաց թողնված հնարավորություն։
Ադրբեջանի պահանջներից մեկն այն է, որ Հայաստանը հետ կանչի միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերը։ Ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ Հայաստանի համար։
Եթե կարճ պատասխանեմ, ապա դա անընդունելի է։ Մենք տեսել ենք, որ քաղաքական բանակցություններն արդյունավետ չեն եղել, և մենք ունենք նաև անցյալի բազմաթիվ օրինակներ, երբ Ադրբեջանը չի հետևել և չի կատարել պայմանագրերով նախատեսված որևէ պարտավորություն։ Նույնիսկ բացահայտ պայմանավորվածությունների առկայության դեպքում էր Ադրբեջանը շարունակում խախտել միջազգային մարդասիրական իրավունքը և մարդու իրավունքներին առնչվող իրավունքը: Առանց այդ օրինական միջոցների և պատասխանատվության՝ Ադրբեջանը իրեն անպատժելի կզգա՝ շարունակելու այն ամենը, ինչ ցանկանում է անել:
Ընթացիկ բոլոր գործերի և բանակցությունների ամբողջ ընթացքում մենք տեսել ենք, որ Ադրբեջանը մերժում է որևէ պատասխանատվություն՝ ցանկացած անօրինական գործողության կամ ագրեսիայի համար։ Այդ երկիրըհերքում է իր կատարած ցանկացած ռազմական հանցագործություն: Այդ երկիրնանգամ հարձակվել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա։ Այս միջազգային դատական գործերը շատ կարևոր են։ Դրանք կարևոր միջոց են Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուև Ադրբեջանի գործողությունների հետևանքով հազարավոր զոհերին հատուցելու համար. 2020 թվականի պատերազմից սկսած մինչև տասնամսյա շրջափակումը և դրան հաջորդած հարձակումը Արցախի հայ բնակչության վրա, որի ժամանակ Ադրբեջանը հիմնովին ազատվեց այնտեղի հայ բնակչությունից, իսկ ներկայումս էլ ջնջում է հայկական ներկայության և հայկական ժառանգության ցանկացած հետք:
Այս միջադեպերը՝ ագրեսիանու հարձակումները, հանգեցրել են մարդու իրավունքների բազմաթիվ լրջագույն խախտումների՝ սպանություններ, խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, օրինակ՝ երկարատև տառապանքները շրջափակման ժամանակ, այդ թվում՝ սննդի, բժշկական պարագաների, գազի և էլեկտրաէներգիայի դեֆիցիտը։ Այժմ էլ ականատես ենք հայկական մշակութային ժառանգության շարունակաբար ոչնչացմանը։ Մենք անգամ տեսնում ենք հայկական գերեզմանների ոչնչացումը։Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել: Շատ կարևոր է շարունակել ընթացք տալ այս գործերին և պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին այս բոլոր գործողությունների համար։
Այս գործերը հետ կանչելը կնշանակի, որ Ադրբեջանըպարտավորություններ չունի Հայաստանի նկատմամբ, քանի որ մենք խոսում ենք միջպետական բողոքների ու գործերի մասինի, բայց դա նաև կնշանակի, որ Հայաստանի իշխանությունն անպաշտպան կթողնի իր քաղաքացիներին, քանի որ անհատ քաղաքացիների գործերից շատերն այդ միջպետական գործերի մի մասն են։ Այսպիսով, միջպետական հայցերիցորևէ մեկի հետկանչումըկնշանակի բնակչության մի ամբողջ հատվածի թողնել առանց արդարության և փոխհատուցման։ Հաշվի առնելով ընթացակարգային պահանջները՝ այս անձինք այլևս չեն կարողանա իրենց հայցերը ներկայացնել եվրոպական դատարաններ կամ ՄԱԿ-ի պայմանագրով նախատեսված մարմիններ և կմնան առանց որևէ արդյունավետ պաշտպանության կամ որևէ տեսակի իրավական պաշտպանության:
Հայցերի հետկանչման Ադրբեջանի խնդրանքը հստակ կերպով ցույց է տալիս, որ այդ երկիրը վախենում է դրանց հետեւանքներից։ Եթե Ադրբեջանը կարծում է, որ ոչ մի ապօրինություն չի եղել, որ ինքը գործել է միջազգային մարդասիրական իրավունքինև մարդու իրավունքների օրենսդրությանը համահունչ, ապա ինչո՞ւ է նման պայման առաջ քաշում։ Սա, ինչ-որ առումով, նման է ընտանեկան բռնության բազմաթիվ դեպքերի սցենարին։ Այս դեպքերը,մինչև այժմ, շատ լավ փաստագրված են, օրինակ, ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի (CEDAW) և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից: Այն դեպքերում, երբ ընտանեկան բռնության զոհերը բողոք են ներկայացնում բռնության մասին, բռնարարը, ագրեսորը հետագայում ստիպում է նրանց հրաժարվելբողոքներից։Դատարանները համարել են, որ դա պարզապես հաստատում է ագրեսորի մեղքը, և թե՛ Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոնվենցիան, թե՛ Եվրոպական դատարանը սահմանել են, որ նույնիսկ հետկանչման դեպքում գործերը պետք է քննության առնվեն, քանի որ ագրեսիան արդեն իսկ փաստաթղթավորված է, և այն պետք է ծառայի որպես միջոց՝ ապագայում նմանատիպ գործողությունները կանխելու համար։ Ադրբեջանի դեմ գործերը պետք է շարունակվեն ոչ միայն Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու նախկինում կատարած ապօրինությունների համար, այլև ապագայում նմանատիպ գործողությունները կանխելու համար։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում
Ավելացնել նոր մեկնաբանություն