Submitted by G.Avetisyan on
սդ

Պաշտպանության բնագավառում ՀՀ-Ֆրանսիա համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկել Պապիկյանն ու Դըկոտինյին

Օգոստոսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին, տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ներկայիս ընթացքին և առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների ու դրանց շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ծրագրերի վերաբերյալ:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն