846532

Վերջին օրերին Ադրբեջանում երկու աղմկահարույց ձերբակալություն է տեղի ունեցել․ ի՞նչ կապ ունեն դրանք մեզ հետ․ ադրբեջանագետ

Վերջին օրերին Ադրբեջանում երկու աղմկահարույց ձերբակալություն է տեղի ունեցել։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

Նա մասնավորապես նշել է․ «Ձերբակալվածներից մեկը՝ Բահրուզ Սամադովը, մեղադրվում է հայերի օգտին լրտեսություն կատարելու մեջ։ Ինքս ծանոթ եմ Սամադովի բազմաթիվ հրապարակումներին, որևէ հայամետ նյութ նա երբևիցե չի գրել։ Նա քննադատել է Ալիևին, ցույց տվել խորացող բռնապետության միտումները, գրել հիմնականում օբյեկտիվ նյութեր Արևմուտք-Ադրբեջան փոխհարաբերությունների մասին, երբեմն էլ շատ թռուցիկ և անուղղակի հանդես է եկել հայերի ու ադրբեջանցիների հաշտեցման օգտին։ Մի խոսքով, նա վստահորեն հայերի հետ ոչ մի կապ չի ունեցել, այլ շարժվել է իր համոզմունքներով, որոնք բռնապետ Ալիևին դուր չեն եկել։ Սամադովը, փաստացի, մեղադրվում է պետական դավաճանության մեջ, նրան սպառնում է 12-ից մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։

Մյուս ձերբակալված ակտիվիստը Սամադ Շիխին է։ Թե ինչում է նա մեղադրվում, դեռ պարզ չէ։ Կան հրապարակումներ, որ նա ևս հաշտեցման կողմնակից է։ Ես ինքս կարդացել եմ նրա հեղինակած մի հոդված, որտեղ վերջինս խոսում է, թե ինչպես են Ադրբեջանում ճնշում մահմեդականներին։

Այն, որ Ադրբեջանում Ալիևի վերընտրվելուց հետո սկսվել է ձերբակալությունների նոր ալիք, որտեղ թիրախավորվելու են հատկապես հայերի հետ հաշտեցման օգտին հանդես եկողները, ես կանխատեսել էի դեռևս այս տարվա հունվարին գրված՝ «Ադրբեջանի արտահերթ ընտրություններ. Ալիևի «նոր դարաշրջանը»» իմ հոդվածում։ Այդ հոդվածի վերջաբանում կետ առ կետ գրել եմ, թե ինչ զարգացումներ են սպասվում առաջիկա ամիսներին, այդ թվում՝ Արևմուտքի թիրախավորման և Մոսկվայի հետ մերձեցման հետ կապված։ Իմ նշած կետերը իրականություն են դառնում, քանի որ ես իմ վերլուծությունները կառուցում եմ փաստերի վրա։ Նշեմ, որ շատ ուրախ կլինեի սխալվել իմ կանխատեսումներում, բայց ցավոք, իրողությունները այլ բանի մասին են խոսում։

Վերադառնալով ձերբակալվածների թեմային` նշեմ, որ սա ևս մեկ ազդակ է, որ Ալիևի վարչակարգը շարունակում է հանձին հայերի փնտրել թշնամիներ, իր համար անցանկալի մարդկանց կապել հայերի հետ, մեղադրել լրտեսության ու պետական դավաճանության մեջ։ Միևնույն ժամանակ վարչակարգը ցույց է տալիս, որ հաշտեցման ու խաղաղության խոսույթ Ադրբեջանում թույլ չի տալու՝ դրանով իսկ ապացուցելով, որ չունի խաղաղության գնալու որևէ իրական նպատակ։ Սա փաստ է, որը ամեն կերպ թաքցնում է ՀՀ կառավարությունը, դրա համար գերադասում է ստեղծել զուգահեռ իրականություն՝ հեծանիվով, անասնապահությամբ և խաշլամայով, որտեղ ցանկալի է՝ դմակ էլ լինի․․․»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

0000000
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»
Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը
Ադրբեջանին առաջարկել ենք ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից․ Փաշինյան
14
Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Բաքուն նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ
45
Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին․ «Sputnik Արմենիա»
1
Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
«Հրապարակ». Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ․ «Արմենպրես»
1
Ադրբեջանի նավթահանքերի պաշարների սպառումը՝ նավթային եկամուտների էական կրճատման պատճառ
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
01
Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին․ քաղաքագետ
03
Միջազգային կառույցները արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում․ պատգամավոր
ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ»․ «Ազատություն»
11
Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին
1
«Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի». Ֆրանսիայի դեսպանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի մասին
Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սուրեն Սարգսյանը նշել է սցենարները