Submitted by H.Andreasyan on
1

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին

«Լուրեր»․ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն օգոստոսին տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին։ Այդ մասին «Լուրերին» մանրամասներ է հայտնել կառույցի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:

«ԿԽՄԿ ներկայացուցիչները օգոստոս ամսվա ընթացքում Բաքվում հերթական անգամ տեսակցել են բոլոր պահվող հայերին և, համաձայն ընթացակարգերի՝ գնահատել նրանց պահման պայմանները, առողջական վիճակը, նրանց հանդեպ վերաբերմունքը»,- ասել է նա և հավելել, որ նաև ԿԽՄԿ պատվիրակների միջոցով հնարավորություն է տրվել յուրաքանչյուրին կապ հաստատել հարազատների հետ:

Զառա Ամատունին նաև ընդգծել է, որ ԿԽՄԿ-ն հետևում է Բաքվում պահվող անձանց առնչվող բոլոր հրապարակումներին:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Ավելացնել նոր մեկնաբանություն