Ադրբեջանի ցամաքային զորքերի զորահավաքային ապահովման բազայում հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացվել
Ադրբեջանի պաշտպանության նախարարի կողմից հաստատված 2023 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ փետրվարի 18-ին ցամաքային զորքերի զորահավաքային ապահովման բազայում հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացվել։
Այս մասին տեղեկություն է տրվել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։
Զորավարժության հիմնական նպատակն է բարելավել զորահավաքային ապահովման բազայի անձնակազմի կառավարման կարողությունները, որոշումներ կայացնելու հմտությունները, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի կողմից ընդհանուր կամ մասնակի զորահավաք հայտարարելու դեպքում զորակոչի ենթակա զինծառայողների համապատասխան ընդունելության, հաշվառման, համալրման ընթացքում շտաբների փոխգործակցությունը։
Զորավարժությունների ընթացքին հետևել են ցամաքային զորքերի հրամանատար Էնվեր Էֆենդիևը և նախարարության ղեկավար կազմը։ Էֆենդիևը լսել է զինծառայողների բուժզննման, նյութական ապահովման և այլ խնդիրների վերաբերյալ զեկույցներ։ Նա հետաքրքրվել է բազայի ճաշարանների, բժշկական ծառայության կազմակերպմամբ և տվել է համապատասխան հանձնարարականներ:
Ավելացնել նոր մեկնաբանություն