Բաքվի իշխանությունները անգործություն են ցուցաբերում հայ զինվորականների ճակատագիրը ճշտելու հարցում․ ԱԳՆ ներկայացուցիչ
«News.am». Ադրբեջանի իշխանությունները անգործություն են ցուցաբերում հայ անհայտ կորած զինվորների ճակատագիրը ճշտելու հարցում։ Այս մասին Վանաձորում հայտարարել է ՀՀ ԱԳՆ հումանիտար հարցերի վարչության պետ Հայկ Սարգսյանը Անհայտ կորածների միջազգային օրվան նվիրված լուսանկարների ցուցահանդեսի բացմանը։
«Ցավոք, հայ հասարակությունը նույնպես տուժում է այս խնդրից։ 2020 և 2023 թվականներին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում անցած դարի 90-ականների հարյուրավոր անհետ կորածների և բռնի անհետացման դեպքերին ավելացել են նորերը։ Ավելին՝ նույնիսկ փաստագրված ու տեսաապացույցների առկայության դեպքում Ադրբեջանի իշխանությունները անգործություն են ցուցաբերում հայ զինվորականների ճակատագիրը ճշտելու հարցում։
Այս համատեքստում Հայաստանը ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը՝ խնդիրը միջազգային կառույցներին և դատարաններին ներկայացնելու համար, այդ թվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշակի հանգամանքներում հարկադիր անհետացումները, միջազգային իրավունքի համաձայն, կարող են դիտվել որպես մարդկության դեմ հանցագործություն»,- ընդգծել է Հայկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ բռնի անհետացման դեմ պայքարի, այդ թվում՝ նման հանցագործությունների կանխարգելման և անպատժելիության շրջանակում Հայաստանը ստորագրել և վավերացրել է «Հարկադիր անհետացման ենթարկված բոլոր անձանց պաշտպանության համար» միջազգային կոնվենցիան։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Ավելացնել նոր մեկնաբանություն