27 տարին լրացած ՀՀ 38 քաղաքացի ընդհանուր առմամբ վճարել է 532.5 մլն դրամ և ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից․ «Tert.am»
«Tert.am»․ 27 տարին լրացած ՀՀ 38 քաղաքացի 532.5 մլն դրամ գումարի դիմաց ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից և հաշվառվել ՀՀ զինված ուժերի պահեստազորում: Այս մասին ի պատասխան «Tert.am»-ի գրավոր հարցմանը հայտնել են Պաշտպանության նախարարությունից:
«Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 2024 թվականի փետրվարի 1-ի ՀՕ-25-Ն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1.1-րդ և 1.2-րդ մասերի կարգավորման շրջանակներում թվով 38 քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվել է 532 միլիոն 500.000 ՀՀ դրամ, և վերջիններս, ազատվելով պարտադիր զինվորական ծառայությունից, հաշվառվել են ՀՀ զինված ուժերի պահեստազորում»,-ասված է ՊՆ պատասխան գրության մեջ:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Ավելացնել նոր մեկնաբանություն