
Ամերիկյան ընկերությունը հետազոտություններ է անցկացնում ՀՀ-ում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման գործընթացի շրջանակում․ «Արմենպրես»
«Արմենպրես»․ Հայաստանում միջուկային էներգիայի արտադրության ժամանակակից աղբյուրի կառուցմանը միտված ուսումնասիրություններն արդեն սկսվել են։ Աշխատանքները, որոնց արդյունքների ամփոփման առավելագույն ժամկետը 2025 թվականի գարունն է, հայ գործընկերների հետ համագործակցությամբ իրականացնում են ամերիկյան հեղինակավոր ընկերություններից մեկի մասնագետները։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց, որ Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկ(ներ)ի կառուցման գործընթացի շրջանակում այս փուլում կատարվում են տեխնիկատնտեսական հետազոտություններ։
«Այդ աշխատանքը ԱՄՆ-ի կառավարության պատվերով և հայկական կողմի հետ համագործակցությամբ իրականացնում է ամերիկյան հեղինակավոր ընկերություններից մեկը։ Նպատակն է պարզել, թե ամերիկյան արտադրողների առաջարկած փոքր մոդուլային կայաններից որն է տեխնոլոգիապես առավելագույնս համապատասխանում Հայաստանի կարիքների բավարարմանը։ Ուսումնասիրությունները նախատեսվում է ավարտել ամենաուշը 2025 թվականի գարնանը»,- նշեց Հակոբ Վարդանյանը։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Ավելացնել նոր մեկնաբանություն