ԱԺ նախագահի կարծիքով` պետք է լուծարել Հայաստանի և Արցախի ԱԺ-ների միջխորհրդարանական հանձնաժողովը

Հայաստանի և Արցախի Հանրապետության ազգային ժողովների միջխորհրդարանական հանձնաժողովը պետք է լուծարել։ Այս մասին ԱԺ նիստին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին, թե մտադի՞ր է արդյոք Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների հանձնաժողովի նիստ գումարել։  

«Ես անձամբ կարծում եմ, որ այդ ձևաչափը պետք է լուծարել, քանի որ երկրորդ կողմը այլևս իրավազոր չէ և չի ներկայացնում այն, ինչ ժամանակին ներկայացնում էր։ Կարծում եմ, որ պետք է շատ լրջորեն քննարկենք այդ ձևաչափը չեղարկելու հարցը, որովհետև Լեռնային Ղարաբաղի պաշտոնյա այլևս գոյություն չունի, և նման կարգավիճակ Հայաստանի Հանրապետությունում որևիցե մեկն այլևս չունի։ Ես չգիտեմ, թե ում հետ պետք է հարցեր քննարկեմ հավանական նիստի պարագայում»,- ասել է Սիմոնյանը։

Ավելացնել նոր մեկնաբանություն