
Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է ՀՀ ՍԴ
Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը, որին անցած շաբաթ հավանություն տվեց Հայաստանի կառավարությունն, ուղարկվել է Սահմանադրական դատարան՝ դրա սահմանադրականությունը ստուգելու համար։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ՝ նշելով, որ սահմանազատման գործընթացում էական տեղաշարժ կա։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ այդ քննարկումների ընթացքում Կառավարության ներկայացուցիչը փոխվարչապետ, սահմանազատման հայկական հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը կլինի:
Սահմանադրական դատարանի դրական որոշման դեպքում փաստաթուղթը Կառավարությունը կուղարկի Ազգային ժողով՝ վավերացման:
Ավելացնել նոր մեկնաբանություն