
Ֆունդամենտալ շատ կարևոր դրույթներ համաձայնեցված են, ստորագրենք և գնանք առաջ. Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Ադրբեջանը չի ստորագրում խաղաղության պայմանագիրը, նշելով՝ կարևոր հարցեր կան, մենք ասում ենք՝ միշտ կլինի ևս 4 չհամաձայնեցված հարց։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Կա 13 հոդված, որոնք ամբողջապես համաձայնեցված են խաղաղության պայմանագրի նախագծում. նախաբանը, թղթի վերնագիրը համաձայնեցված է ամբողջությամբ, ևս երեք հոդված մասնակի է համաձայնեցված, կա ևս մեկ հոդված, որը ընդհանրապես համաձայնեցված չէ»,- նշել է նա:
Video file
Ավելացնել նոր մեկնաբանություն