Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետին. ի՞նչ է քննարկվել Օվերչուկի հետ
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը:
«Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանն առնչվող թեմաների»,- նշված է հաղորդագրությունում:
Ըստ «Sputnik Արմենիա»-ի` վաղը նախատեսվում է Օվերչուկի այցը Լոռու մարզ, որտեղ նա կծանոթանա մայիսին տեղի ունեցած հեղեղի հետևանքով վնասված երկաթուղու վերականգնման աշխատանքների արդյունքներին:
Ավելացնել նոր մեկնաբանություն