detq

Իրանի նախագահը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին։

Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Փեզեշքիանը Նյու Յորքում անձամբ կգլխավորի Իսլամական Հանրապետության պատվիրակությունը։ Իրանի նախագահը Նյու Յորք կուղևորվի սեպտեմբերի 22-ին, իսկ սեպտեմբերի 24-ին համաշխարհային կազմակերպության գլխավոր ասամբլեայի նիստում ելույթ կունենա, որի ընթացքում կարտահայտի Իրանի ժողովրդի տեսակետը:

Բացի Գլխավոր ասամբլեայի նիստում ելույթից՝ նախատեսվում է, որ Իրանի նախագահը կմասնակցի Ապագա գագաթնաժողովին, հանդիպումներ կունենա ԱՄՆ-ում իրանական սփյուռքի ներկայացուցիչների, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև բանակցություններ կվարի մի քանի պետությունների ղեկավարների հետ։

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

detq
Զելենսկին պնդում է՝ առաջիկա ամիսները վճռորոշ են լինելու
detq
Իրանը մտադիր է ԱՄՆ-ում միջուկային գործարքի հարցով բանակցությունների նոր փուլ սկսել
detq
Ոչ մի թշնամի չի համարձակվի ներխուժել Իրանի տարածք․ Փեզեշքիան 
դետք
Թեհրանը Իսրայելի իշխանությունների համար Սադամ Հուսեյնի ճակատագիրն է կանխատեսում
detq
Իրանի նախագահը վստահեցրել է՝ իր երկիրը մտադիր չէ միջուկային զենք ստեղծել
դետք
Նյու Յորքում կայացել է Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը
դետք
Իրանը կշարունակի բարելավել փոխգործակցությունը ՌԴ-ի հետ․ Իրանի նախագահ
դետք
Փեզեշքիանի՝ ՌԴ այցի ընթացքում ռազմավարական համագործակցության հուշագիր կստորագրվի
detq
Բաքվի հետ միջանցքների և հաղորդակցությունների հարցում Մոսկվան աջակցում է Թեհրանի քաղաքականությանը․ Շոյգու
detq
Իրանի նախագահը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին