66

2023թ. Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին. Թաթոյանը զեկույց է հրապարակել

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը զեկույց է հրապարակել, որով բացահայտվել է, որ 2023թ. սեպտմբերի 19-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին:

Ըստ այդ տակտիկայի էլ պլանավորվել են հարձակումների 4 ուղղությունները: 

«Հարձակումները սկսվել են սեպտեմբերի 19-ին` ցերեկը ժամը 12:30-ի սահմաններում` թիրախավորելով նաև դպրոցներ: Շատ մարդիկ առավոտից ոտքով գնացել էին սնունդ հայթայթելու կամ այլ կենսական կարիքներ հոգալու: Դա էր պատճառը, որ բազմաթիվ մարդիկ չէին կարողանում գտնել իրենց ընտանիքների անդամներին, այդ թվում` երեխաներին:

Սրանից բացի, ադրբեջանական զինված ուժերն անմիջապես ոչնչացրել են քաղաքացիական ենթակառուցվածքները, իրարից կտրել Արցախի 4 համայնքներն իրենց գյուղերով` Ստեփանակերտ, Մարտունի, Ասկերան և Մարտակերտ: Արգելափակվել են անգամ գյուղական ու անտառամիջի ճանապարհները, որոնք կարող էին փրկության հնարավորություն տալ քաղաքացիական բնակիչներին: 

Առաջնահերթ կտրել են կապը Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ու բնակավայրերի միջև, որպեսզի զինվորականները չկարողանան բնակիչներին տեղեկացնել ադրբեջանական հարձակումների մասին:

Ադրբեջանի իշխանությունը լավ հաշվարկել էր, որ Արցախի բնակչությունը չէր կարող լուրջ դիմադրություն ցույց տալ իրենց զինված ուժերին, քանի որ գտնվում էր հյուծված ու հուսահատ վիճակում. երկար ամիսներ առանց գազ, էլեկտրաէներգիա, ջուր, սնունդ և այլն: Ադրբեջանական հարձակումների հետևանքով սպանվեցին [նաև գերեվարվեցին] տասյակ քաղաքացիական բնակիչներ, այդ թվում` սպանվեցին երեխաներ: Բռնի տեղահանվեցին, ունեզրկվեցին ու հայրենազրկվեցին 100,000-ից ավելի հայեր:

Ողջ նկարագրվածը հիմնված է հայերի նկատմամբ ատելության և ռասիզմի ադրբեջանական պետական քաղաքականության վրա: Սանձարձակ հարձակումների պատճառը նաև անպատժելիությունն է գործած հանցանքների համար:

Ընդ որում, Արցախից բռնի տեղահանվածների հարցը քննարկելիս չպետք է մոռանալ նաև այն արցախահայության մասին, որոնք բռնի տեղահանվել էին 2020թ.` 44-օրյա պատերազմի հետևանքով»:

 

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

1
Ադրբեջանցի օգտատերերը բողոքում են՝ Բաքվում շատերն անտուն են, բայց ամբողջ գումարը դնում են Արցախի վրա․ ադրբեջանագետ
zinvor
70 օրից ավելի է՝ Սոթքի զորամասի դիրքերում հերթափոխ չի եղել. «Հրապարակ»
Բազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ․ ԱԳ նախարար
01
Ադրբեջանը վտանգավոր ծավալի սպառազինություն է սկսել գնել. Տիգրան Աբրահամյան
Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցը ՀՀ ԱԳՆ-ի մշտական ուշադրության կենտրոնում է. ԱԳ փոխնախարար
Իսրայելը ԱՄՆ-ի աջակցությամբ ուժգին հարված է հասցնելու Իրանի կարևոր ենթակառուցվածքներին․ Այվազյան
Ինչո՞ւ չեք հրապարակում խաղաղության պայմանագրի 13 համաձայնեցված կետերը․ Փաշինյանի պատասխանը (տեսանյութ)
71
Բնիկ հայ բնակչությանը բռնի տեղահանելուց հետո Ադրբեջանն այժմ էլ ջնջում է հայկական հետքը․ Գեղամ Ստեփանյան
90
Իսկ հիմա Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին․ Աբրահամյան
Մենք չենք կարող խրախուսել կամ ողջունել ցանկացած էսկալացիա․ Արարատ Միրզոյան
6
ՀՀ ՄԻՊ-ը Բեռլինում միջազգային համաժողովին խոսել է անհետ կորածների ճակատագրերի, գերիների ազատ արձակման մասին
1
ԱԺ-ն չընդունեց Արցախից բռնի տեղահանվածների կենսագործունեության պայմանների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը
42
Օգտվելով Իրանի ուշադրության հնարավոր շեղումից՝ Բաքուն կարող է փորձել խոշոր հարձակում ձեռնարկել․ պատմաբան
02
Պայթյունավտանգ իրավիճակ Հայաստանի շուրջը
8
Անձը արտասահման է մուտք գործում ոչ թե փախստականի վկայականով, այլ ՀՀ քաղաքացու անձնագրով․ փաստաբանը՝ ՀՀ սահմանները հատելիս փախստականի վկայականը ներկայացնելու մասին
2
Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա
Ռուսաստանի վարչապետն աշխատանքային այցով կժամանի Հայաստան
90
Մեր ռեգիոնում պրոցեսներն արագացել են, և մեծ է ռիսկը, որ մեր սահմանների հարևանությամբ նոր պայթյունի կլինի. Աբրահամյան