սդվ

«Ռազմարդյունաբերության համալիրի զարգացում» ծրագրից վերցրել են 2 մլրդ դրամ՝ որպես «աջակցություն» բաժանելով 40 IT-ընկերությունների

ԲՏԱ նախարարությունը «Ռազմարդյունաբերության համալիրի զարգացում» ծրագրից վերցրել է 2 մլրդ դրամ, որ բաժանի որպես «աջակցություն» 40 IT-ընկերություններին։ Այս մասին գրում է լրագրող Դավիթ Գալստյանը և մանրամասնում. «Էտ 2 մլրդ վերցրել են «Ռազմական նշանակության հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ» միջոցառումից։ 

Եվս 710 մլն-ով կրճատել են «Փորձանմուշների արտադրության» բյուջեն։ 

Ըտեղից 32 մլն դրամը տվել են «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության բնագավառում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիտորինգ» ծրագրին։ 

Մնացած 678 մլն դրամը՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։ 

N.B. Ենթադրում եմ, որ ռազմաարդյունաբերական ոլորտում փողը «գյոլ ա տվել»։ Մյուս կողմից հետո պարզվում ա, որ կապիտալ ներդրումների համար (օրինակ) ՀՀ-ն հերթական վարկն ա վերցնում։ 

P.S. IT-ընկերություններին աջակցելու ծրագրի «արդյունավետության» մասին Հետքը ժամանակին գրել էր»։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն