դետք

Թեհրանը Իսրայելի իշխանությունների համար Սադամ Հուսեյնի ճակատագիրն է կանխատեսում

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին Իսրայելի իշխանությունների համար կանխատեսել է Սադամ Հուսեյնի ճակատագիրը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին իրանցի պաշտոնյան գրել է X-ի իր միկրոբլոգում։

Քանաանիի խոսքով՝ սիոնիստական ռեժիմի պաշտոնյաների ճակատագիրը կլինի նույնը, ինչ հանցագործ Սադամի՝ Իրաքի նախկին բռնապետի ճակատագիրը։

«Վերջին երկար տարիների ընթացքում տարածաշրջանում դիմադրությունը բազմաթիվ փոթորիկներ է դիմակայել։ Դիմադրության շարժումների կայունությունն ու աճող ուժը միշտ զարմացրել են թշնամիներին։ Չնայած այս մեծ մարդկանց նահատակությանը` սիոնիստական ​​ռեժիմը, Միացյալ Նահանգները և նրա կողմնակիցները երբեք չեն հասնի իրենց նենգ նպատակներին»,- գրել է նա։

Քանաանին հավելել է, որ Իսրայելի հանցավոր ռեժիմից սուրբ պաշտպանությունն իրականացվում է տարածաշրջանային մակարդակով նոր ծավալով և աշխարհագրությամբ։ «Իհարկե, այս հանցագործների ճակատագիրը ոչնչով չի տարբերվի հանցագործ Սադամի ճակատագրից»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ 1980 թվականի սեպտեմբերի 22-ին Իրաքի զորքերը Սադամ Հուսեյնի գլխավորությամբ ներխուժեցին Իրան, և արյունալի պատերազմը տևեց մինչև 1988 թվականը։ Սադամ Հուսեյնը մահապատժի է ենթարկվել 2006 թվականի դեկտեմբերի 30-ին՝ Իրաքում ժամանակավոր կառավարության իշխանության գալուց հետո:

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

detq
Զելենսկին պնդում է՝ առաջիկա ամիսները վճռորոշ են լինելու
detq
Իրանը մտադիր է ԱՄՆ-ում միջուկային գործարքի հարցով բանակցությունների նոր փուլ սկսել
detq
Ոչ մի թշնամի չի համարձակվի ներխուժել Իրանի տարածք․ Փեզեշքիան 
դետք
Թեհրանը Իսրայելի իշխանությունների համար Սադամ Հուսեյնի ճակատագիրն է կանխատեսում
detq
Իրանի նախագահը վստահեցրել է՝ իր երկիրը մտադիր չէ միջուկային զենք ստեղծել
դետք
Նյու Յորքում կայացել է Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը
դետք
Իրանը կշարունակի բարելավել փոխգործակցությունը ՌԴ-ի հետ․ Իրանի նախագահ
դետք
Փեզեշքիանի՝ ՌԴ այցի ընթացքում ռազմավարական համագործակցության հուշագիր կստորագրվի
detq
Բաքվի հետ միջանցքների և հաղորդակցությունների հարցում Մոսկվան աջակցում է Թեհրանի քաղաքականությանը․ Շոյգու
detq
Իրանի նախագահը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին