frt

Ադրբեջանում արտադրվում է ավելի քան 1000 ռազմական արտադրանք

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 24-26-ին Բաքվում տեղի է ունենալու «ADEX-2024» միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսը և «Securex Caspian» ներքին անվտանգության, պաշտպանության և փրկարարական տեխնիկայի 14-րդ միջազգային ցուցահանդեսը։ 

Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Ուղերձում Ալիևը նշել է, որ վերջին տարիներին Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերությունը շատ արագ զարգանում է։

«Պետությունը հատուկ ուշադրություն է դարձնում Ադրբեջանի պաշտպանունակության ամրապնդման և ազգային անվտանգության ապահովման հարցերին, և այդ ոլորտների հետագա զարգացումն առաջնահերթ ուղղություններից է»,- ասել է նա։ 

Ըստ վերջինիս՝ իրականացված բարեփոխումների արդյունքում այսօր Ադրբեջանում արտադրվում է ավելի քան 1000 ռազմական արտադրանք։ Ալիևը հավելել է, որ Ադրբեջանն ընդլայնում է իր ռազմական և տեխնիկական հնարավորությունները՝ հասնելով պաշտպանական արդյունաբերության ոլորտում դինամիկ զարգացման։ 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

juik
Ադրբեջանի նախագահի օգնականն անդրադարձել է ՀՀ Սահմանադրությանը
hyuj
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում իր ելույթում Էրդողանն անդրադարձել է Հայաստանին
jıı
Ադրբեջանն ընդլայնում է ռազմական համագործակցությունը
frt
Ադրբեջանում արտադրվում է ավելի քան 1000 ռազմական արտադրանք
Gyh
Ադրբեջանում անցկացվելու է ռազմարդյունաբերական միջազգային «ADEX 2024» ցուցահանդեսը
frd
Մեկնարկել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունը
Gyh
Ալիևը խորհրդարանում իր ելույթում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների «կարգավորման» խնդրին
jui
Տարածաշրջանում ռազմական էսկալացիան չի բխում Իսրայելի շահերից․ Սպիտակ տուն