Submitted by A.Muradyan on
դետք

Նյու Յորքում կայացել է Փաշինյան-Էրդողան հանդիպումը

Նյու Յորքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Թուրքիայի նախագահականից հայտնում են, որ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացները։

Էրդողանը նշել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ զգալի առաջընթաց է գրանցվել, և իր անկեղծ աջակցությունն է հայտնել երկխոսության գործընթացի շարունակմանը։

Ավելացնել նոր մեկնաբանություն