դետք

Իրանի հարձակման դեպքում ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել Իսրայելին

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի առաջին տեղակալ Ջոն Ֆեյները հայտարարել է, որ Իրանի հարձակման դեպքում ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել Իսրայելին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը։

«Մենք պաշտպանեցինք Իսրայելին իրանական հարձակումից ապրիլին, և մենք պատրաստ ենք դա անել կրկին, եթե Իրանը փորձի հարձակվել վերջինիս վրա»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Ֆեյները շեշտել է՝ Լիբանանում հակամարտություն կա, բայց այն կարող է վերածվել պատերազմի, և իրենք մտահոգված են նման պատերազմի հնարավորությամբ։

Վերջինս նշել է, որ ավելի մեծ պատերազմը չի բխում Իսրայելի շահերից, և Միացյալ Նահանգներն աշխատում է իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բարձր շաբաթվա ընթացքում:

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

detq
Նեթանյահուն պնդում է՝ Իրանում կամ Մերձավոր Արևելքում Իսրայելի համար անհասանելի վայր չկա
detq
Իրանը թշնամի կհամարի ցանկացած պետության, որն իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին. Արաղչի
detq
Թեհրանի միջազգային օդանավակայանը վերսկսել է իր աշխատանքը
detq
Իրանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին զգուշացրել է Լիբանանի դեմ Իսրայելի գործողությունների վտանգավոր հետևանքների մասին 
detq
Իրանը մտադիր չէ զորքեր ուղարկել՝ «Հիզբոլլահին» աջակցելու
detq
Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները Իսրայելին դատապարտող հայտարարություն են ընդունել
detq
Քանաանին վստահեցրել է՝ Իրանը անպատասխան չի թողնի Իսրայելի ոչ մի հանցագործություն
դետք
Իրանի խորհրդարանը քննարկել է Իսրայելից վրեժ լուծելու տարբերակները
detq
ԵՄ-ն պետք է դադարեցնի Իսրայելին աջակցելու քայլերը․ Արաղչի
դետք
Իրանի հարձակման դեպքում ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել Իսրայելին
detq
Իրանի բանակն ավելի քան 2000 կմ հեռահարությամբ հրթիռներ ունի. Իրանի բանակի օդուժի հրամանատար
ԴԵՏՔ_ՄԱՍՈՒԴ ՓԵԶԵՇՔԻԱՆ
Իրանի նախագահը նախազգուշացնում է՝ Լիբանանը կարող է դառնալ ևս մեկ Գազա