Իրանի հարձակման դեպքում ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել Իսրայելին
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի առաջին տեղակալ Ջոն Ֆեյները հայտարարել է, որ Իրանի հարձակման դեպքում ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել Իսրայելին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը։
«Մենք պաշտպանեցինք Իսրայելին իրանական հարձակումից ապրիլին, և մենք պատրաստ ենք դա անել կրկին, եթե Իրանը փորձի հարձակվել վերջինիս վրա»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։
Ֆեյները շեշտել է՝ Լիբանանում հակամարտություն կա, բայց այն կարող է վերածվել պատերազմի, և իրենք մտահոգված են նման պատերազմի հնարավորությամբ։
Վերջինս նշել է, որ ավելի մեծ պատերազմը չի բխում Իսրայելի շահերից, և Միացյալ Նահանգներն աշխատում է իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բարձր շաբաթվա ընթացքում:
Add new comment