9

Պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսվում է հաջորդ տարի ավելացել շուրջ 111 միլիարդ դրամով

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Պաշտպանության նախարարության 2025 թ. ծախսերը նախատեսվում է իրականացնել հինգ ծրագրերի շրջանակում. դրանց գծով պետական բյուջեով նախատեսվում է 664 միլիարդ 653 միլիոն դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով` 256 միլիարդ 970 միլիոն դրամ կամ 38.7 տոկոս, իսկ ոչ ֆինանսական ակտիվների գծով` 407 միլիարդ 683 միլիոն դրամ կամ 61.3 տոկոս: Այս մասին նշված է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում։

Ըստ նախագծի՝ ծախսերի աճը ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նկատմամբ կկազմի 110 միլիարդ 755 միլիոն դրամ:

«ՀՀ պաշտպանության ապահովում» ծրագիրը ՀՀ ՊՆ համակարգի գործունեությունն ապահովող հիմնական ծրագիրն է, որի շրջանակում նախատեսվում են ՀՀ զինված ուժերի պահպանման, ռազմական, մարտական տեխնիկայի, տրանսպորտային միջոցների, կապի համակարգի սարքավորումների, զորանոցային և տեխնիկական գույքի, պարենի, հանդերձանքի, վառելիքաքսուքային նյութերի սահմանված պաշարների մակարդակի, զենքի և զինամթերքի հնարավոր ներհանրապետական գնումների, բանակի մարտունակության և կենսաապահովման պահանջների բավարարման ծախսերը

ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով վերոնշյալ ծրագրով նախատեսվել է 660 միլիարդ 912 միլիոն դրամ` ՀՀ 2024 թվականի պետական բյուջեից 110 միլիարդ 981 միլիոն դրամով ավելի։

«Ռազմաբժշկական սպասարկում և առողջապահական ծառայություններ» ծրագրի գծով ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 1 միլիարդ 406 միլիոն դրամ, որի շրջանակում իրականացվելու են վերականգնողական մասնագիտացված բուժօգնության գծով ծառայությունների տրամադրում, համաճարակային միջոցառումների կազմակերպում, զինվորական հոսպիտալների և բժշկական կետերի սարքավորումների ընթացիկ վերանորոգման և տեխնիկական սպասարկման ծառայություններ:

«Ռազմական ուսուցում և վերապատրաստում» ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ուսուցում արտերկրի ռազմական ուսումնական հաստատություններում և ակադեմիաներում: ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով նախատեսվել է ավելի քան 1 միլիարդ դրամ:

«Միջազգային ռազմական համագործակցություն» ծրագրով ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 941.6 միլիոն դրամ, որի շրջանակում կիրականացվի օտարերկրյա պետություններում ՀՀ ռազմական կցորդների և միջազգային կազմակերպություններում ռազմաքաղաքական և ռազմական ներկայացուցիչների պահպանման ծախսերի ֆինանսավորումը: Ծախսերը ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նկատմամբ աճել են 121.5 միլիոն դրամով` պայմանավորված գործուղված կցորդների ընտանիքի անդամների թվի փոփոխությամբ, նոր նշանակումներով և կցորդների ու ներկայացուցիչների ռոտացիոն ծախսերի փոփոխությամբ:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական ծառայություններ» ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել հակաականային գործողությունների ենթակա տարածքի հետազննում, քարտեզագրում, նախատեսվող ծավալի աշխատանքների հստակեցում և իրականացվող միջոցառումների պլանավորում: ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 321.1 միլիոն դրամ:

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

00
Ռազմարդյունաբերությունը զարգացում է ունեցել, այն պետք է շարունակական լինի. Անդրանիկ Քոչարյան
08
ԱԺ քննիչ հանձնաժողովը կտա պատասխանը` ովքեր են 44-օրյա պատերազմի մեղավորները. Շահրամանյան
Սահմանազատման հաջորդ փուլի վերաբերյալ դեռ որոշում չկա. փոխվարչապետ
2020
Այսօր 44-օրյա պատերազմի մեկնարկի 4-րդ տարելիցն է
Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը. ՍԴ որոշում
9
Պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսվում է հաջորդ տարի ավելացել շուրջ 111 միլիարդ դրամով
21
Ադրբեջանական կողմը քարոզչական մակարդակում նշում է՝ «վերջակետ դրված չէ». ադրբեջանագետ
9
Արցախի օկուպացիան, ՊԲ լուծարումը չեն նշանակում փախուստ իրականությունից. Աբրահամյան
7
Ունի՞ արդյոք Արցախի հայությունն ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտություն
Եթե կանոնակարգի հետ կապված խնդիր տեսանք, ՍԴ-ն կասի իր խոսքը. դատարանը կքննի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցը
60
Ալիևը հերթական ինքնախոստովանական ցուցմունքն է տվել միտումնավոր պատերազմ սանձազերծելու և ատելություն քարոզելու մասին. ադրբեջանագետ
9
Բաքուն քարոզչական ջանքեր է գործադրում ՀՀ-ի ռազմական գնումները ռևանշի նախապատրաստություն ներկայացնելու համար. Աբրահամյան
8113
Կանգնելով մեխերով տախտակի և կոտրված ապակիների վրա. «ՈՄԱ Էջմիածնում» կոփում են կամք և ինքնակառավարում
86
Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչները Հայաստանում դիտարկել են սերժանտական կազմի կատարելագործման հարցերը
01
2023-ի սեպտեմբերին հրադադարից հետո թուրքական ստորաբաժանումները փորձել էին ներխnւժել Ստեփանակերտ. Տիգրան Աբրահամյան
Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային լուծմանը. ԱԳ նախարար