Իսրայելը ԱՄՆ-ի աջակցությամբ ուժգին հարված է հասցնելու Իրանի կարևոր ենթակառուցվածքներին․ Այվազյան

Որքան էլ այս տարվա ապրիլյան հարձակումից ավելի հզոր էր երեկ Իսրայելին Իրանի հասցրած հրթիռային հարվածը, այդուամենայնիվ այն նույնպես կրում էր առավելապես ցուցադրական բնույթ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը։

«Հարվածներն ուղղված էին ոչ թե ենթակառուցվածքների կամ կառավարական շենքերի, այլ հիմնականում ռազմաբազաների դեմ, որտեղից իսրայելական անձնակազմն ու տեխնիկայի զգալի մասը պետք է հասցրած լինեին տարհանվել։ Ըստ երևույթին, Իրանը դեռ հույս ունի, որ իր ռազմական կարողություններին ակնբախորեն ծանոթանալուց հետո Իսրայելը հետ կկանգնի Իրանին ուղղակիորեն հարվածելու մտադրությունից։

Այսպիսի հաշվարկը, սակայն, հազիվ թե իրեն արդարացնի։ Իսրայելը ԱՄՆ-ի աջակցությամբ անպատճառ ուժգին հարված է հասցնելու Իրանի կարևոր ենթակառուցվածքներին՝ ներառյալ միջուկային օբյեկտներին և կառավարական շենքերին։ Այսպիսի առիթ սիոնիստները ձեռքից բաց չեն թողնելու։

Հետևաբար, այն, ինչին երեկ աշխարհն ականատես եղավ Մերձավոր Արևելքի երկնքում, ընդամենը նախերգանքն էր։ Ամեն ինչ դեռ առջևում է։

Իսկ ինչ վերաբերում է մեզ, ապա վառոդի տակառի վրա ապրող այս տարածաշրջանում փաշինյանական անմեղսունակ իշխանության հեծանվացավն ու փառատոնացավն անմիջականորեն սպառնում են Հայաստանի Հանրապետության անվտանգությանն ու բուն գոյությանը։ Խամաճիկները լրջանալու և սթափվելու նշաններ չեն դրսևորում»,- նշել է նա։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

14
Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Բաքուն նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ
45
Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին․ «Sputnik Արմենիա»
1
Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
«Հրապարակ». Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ․ «Արմենպրես»
1
Ադրբեջանի նավթահանքերի պաշարների սպառումը՝ նավթային եկամուտների էական կրճատման պատճառ
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
01
Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին․ քաղաքագետ
03
Միջազգային կառույցները արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում․ պատգամավոր
ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ»․ «Ազատություն»
11
Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին
1
«Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի». Ֆրանսիայի դեսպանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի մասին
Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սուրեն Սարգսյանը նշել է սցենարները