Submitted by A.Gevorgyan on
Hasanov

Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն

Հոկտեմբերի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն։

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։

Հասանովն ընդգծել է, որ իրենց հիմնական նպատակն է մեծացնել ռազմական հզորությունն ու մարտունակությունը։ Հանդիպման ընթացքում վերլուծվել են սահմանի օպերատիվ պայմանները և զորքերի ստորաբաժանումների ամենօրյա գործունեությունը, զեկուցվել է առկա իրավիճակի վերաբերյալ։

Ադրբեջանցի նախարարը հստակ հանձնարարականներ է տվել զորքերի մարտունակությունը բարձր պահելու, հավանական սադրանքների դեմ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու պատրաստակամության վերաբերյալ։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն