Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն
Հոկտեմբերի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն։
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։
Հասանովն ընդգծել է, որ իրենց հիմնական նպատակն է մեծացնել ռազմական հզորությունն ու մարտունակությունը։ Հանդիպման ընթացքում վերլուծվել են սահմանի օպերատիվ պայմանները և զորքերի ստորաբաժանումների ամենօրյա գործունեությունը, զեկուցվել է առկա իրավիճակի վերաբերյալ։
Ադրբեջանցի նախարարը հստակ հանձնարարականներ է տվել զորքերի մարտունակությունը բարձր պահելու, հավանական սադրանքների դեմ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու պատրաստակամության վերաբերյալ։
Add new comment