Նախիջևանում անցկացվել է հատուկ ջոկատայինների պատրաստություն
Ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ անցկացվել է մարտավարական հատուկ վարժանք՝ «Մարտական գործողություններ անցկացնել ծայրահեղ ցրտին» թեմայով։
Ըստ տեղեկությունների՝ զորավարժություններում ներգրավված ստորաբաժանումների հետ անցկացվել են վարժանքներ՝ սաստիկ ցրտին մարտական գործողություններ և փրկարարական միջոցառումներ իրականացնելու, ստորաբաժանումների կառավարման վերաբերյալ հրամանատարական կազմի գիտելիքներն ու հմտությունները բարելավելու նպատակով։
Վարժանքների ընթացքում ստուգվել են ստորաբաժանումների՝ ձմեռային պայմաններում տարածքում հաստատվելու ունակությունը և տեխնիկան։ Զինծառայողները, որոնք ապահովված են եղել ձնառատ եղանակի և դժվարանցանելի տեղանքների համար սարքավորումներով, լեռնային տարբեր տեխնիկայով, գիշերել են ուսումնական հրապարակում իրենց պատրաստած կացարաններում։
Ավելացնել նոր մեկնաբանություն