Նախիջևանում հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացվել
Նախիջևանի առանձին համազորային բանակում անցկացվել են հրամանատարաշտաբային զորավարժություններ։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Առանձին համազորային բանակի 2023 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ մի քանի կազմավորումների և զորամասերի ներգրավմամբ իրականացված զորավարժությունների ընթացքում զորքերը մարտական տարբեր աստիճանների պատրաստվածության բերելու համար «տագնապ» ազդանշանով բարձրացվել են և դուրս բերվել զորավարժությունների տարածքներ։
Հաջորդ փուլում գործողություններ են ծրագրվել կառավարման կետերում, հստակեցվել են գործնական գործողություններ կատարող ստորաբաժանումների խնդիրները, կազմվել ծրագրեր և հաշվետվություններ՝ ստորաբաժանումների փոխգործակցությունը կազմակերպելու և նրանց համակողմանի աջակցությունը կազմակերպելու համար։
Զորավարժությունների նպատակը շտաբների և անձնակազմի մարտական հմտությունների կատարելագործումն է։
Ավելացնել նոր մեկնաբանություն