Submitted by H.Aslanyan on
Սան Մարինո

Գումարտակից էլ փոքր. աշխարհի ամենափոքր բանակները. Սան Մարինո

Աշխարհում կան որոշ երկրներ, որոնք իրենց ներքին և արտաքին անվտանգությունն ապահովելու համար ամենևին էլ կարիք չունեն բազմահազարանոց բանակ պահելու: Այդ երկրները ևս ունեն զինված ուժեր, թեև մի քիչ դժվար է մի քանի տասնյակի կամ հարյուրյակի հասնող խումբը բանակ անվանելը: Սակայն հաշվի առնելով դրանց գործառույթները և ստեղծման նպատակը՝ մենք, այնուամենայնիվ, պետք է ընդունենք, որ բանակը կարող է լինել նաև սակավաթիվ: 

Սան Մարինո

61 քառակուսի կմ տարածք ունեցող Սան Մարինոյի Հանրապետության բանակում կա 450-500 մարդ։ Գաճաճ պետության համար դա էլ մեծ թիվ է, քանի որ ամբողջ երկիրը շրջապատված է Իտալիայով և գտնվում է Հռոմի պրոտեկտորատի ներքո։ Հիմնական ռազմական զորակազմը պալատական ​​պահակային կորպուսն է, որի պարտականություններն են ​​պալատի պահպանությունը, սահմանների պարեկությունը և ոստիկանությանն օգնելը։

Քանի որ Սան Մարինոն ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի և այլ ռազմական դաշինքների անդամ չէ, բանակն օգտագործվում է բացառապես հանդիսավոր միջոցառումների՝ ազգային տոների և օտարերկրյա կառավարական պատվիրակությունների հանդիպումների ժամանակ: Պատվո պահակախումբը զինված է տարբեր մոդելների ավստրիական «Glock» ատրճանակներով, ինչպես նաև 1959 թվականի մոդելի իտալական «Beretta BM59» հրացաններով։ Կիրառվող զինատեսակներից են նաև մուշկետը և սուսերը:

Երկիրը չունի զրահատեխնիկա և օդուժ, իսկ զինվորների արագ տեղափոխման համար օգտագործվում են սովորական ամենագնացները:

Երկիրը վաղուց է հրաժարվել պարտադիր զորակոչից, սակայն 16-60 տարեկան բոլոր քաղաքացիները կարող են զորակոչվել բանակ կամ կամավոր զինվորագրվել 18 տարեկանից: 2008 թվականի դեկտեմբերի 3-ին երկիրը ստորագրել է կասետային զինամթերքիկիրառումը դադարեցնելու մասին կոնվենցիան (որն ուժի մեջ է մտել 2010 թվականի օգոստոսի 1-ից)։

Չնայած իր համեստ բանակին՝ հանրապետությունը մասնակցել է պատերազմների, օրինակ՝ Առաջին համաշխարհային պատերազմում եղել է «Անտանտի» կողմնակիցը և մարտերին մասնակցելու համար հատկացրել 15 զինվոր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, չնայած իշխանությունների կողմից հայտարարված չեզոքությանը, Սան Մարինոն օկուպացվել է գերմանացիների կողմից։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Նիկոլ
Այսօր պատմական օր է. մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. Նիկոլ Փաշինյան
Արփինե
Նոր Սահմանադրությունը ներկայացվելու է որպես «խաղաղության Սահմանադրություն». Արփինե Հովհաննիսյան
Աժ
Փոխվում է Սահմանադրության նախաբանի գաղափարական և արժեքային բովանդակությունը. ԱԺ պատգամավոր
Զոհ
Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
Եմեն
Սաուդյան Արաբիայի հարձակումների հետևանքով Եմենում տասնյակից ավելի զոհեր են գրանցվել
Ուկրաինա
Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
Ալիև
Ալիևն ու ԱՄՆ ներքին անվտանգության նախարարը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը
Իշխան
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչընդոտ ներկայացնելն ալիևյան օրակարգ է․ Իշխան Սաղաթելյան
Թրամփ
Կրեմլում Թրամփի և Պուտինի հարաբերությունները կարևորել են խաղաղության և անվտանգության համար
Լևոն
Ինչպե՞ս սրբացնել Ալիևի սահմանադրությունը. Լևոն Զուրաբյան
Եկեղեցի
Սահմանադրության նոր նախագծում խմբագրվել է եկեղեցուն վերաբերող կետը
Նիկոլ
Եթե ժողովուրդը դեմ կքվեարկի նոր Սահմանադրությանը՝ ես հրաժարական կտամ, եթե կողմ քվեարկի, այլևս չեմ առաջադրվի. Փաշինյան
Նոր
Ներկայացվել է նոր Սահմանադրության նախագիծը, տեքստում բացակայում է Անկախության հռչակագրին հղումը
Նոր
Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով
Հրեա
Հրեա տղամարդը թքել է Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի ուղղությամբ
Հետք
Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. «Հետք»
Զելենսկի
Զելենսկին ԱՄՆ-ից կրկին պահանջել է թույլատրել «Patriot» համակարգերի համար հակահրթիռների մատակարարումը
Ղալիբաֆ
Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է հակառակորդին ռազմականապես զսպելու մակարդակին հասնելու մասին
Սուրեն
246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը». Սուրեն Սուրենյանց
Թրամփ
Թրամփը չի բացառել Իրանի դեմ հարվածների վերսկսումը Նոր տարուց հետո
Պուտին
Պուտինը համաձայնել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային երաշխիքներ տրամադրի
Հութի
Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքներին հարվածելու մասին
ԱՄՆ
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի ցանցն արդեն երրորդ օրն է՝ չի աշխատում. NBC News
Նիկոլ
Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի․ Փաշինյան
Տաթևիկ
Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան
Լևոն
Լևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստերին
Կիև
Ուկրաինան հարվածել է Սմոլենսկի մերձակայքում պայթուցիկ նյութերի բաղադրիչների ռուսաստանյան խոշորագույն արտադրողներից մեկին
Իրան
Պենտագոնում Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողության ծախսերը գնահատել են 48 մլրդ դոլար
Զելենսկի
Զելենսկին Բեռլինում քննարկումներ է անցկացրել ԱՄՆ նախագահի բանագնացների հետ
Կիև
Կիևի ուղղությամբ ռուսական հարվածի հետևանքով վնասվել են Նիդերլանդների և Ավստրիայի դեսպանատները