Submitted by H.Aslanyan on
հարվածներ

Ուկրաինան և Ռուսաստանը միմյանց զանգվածային հարվածներ են հասցրել

Ուկրաինան հայտարարել է, որ ռուսական ուժերը թևավոր հրթիռներով հարվածներ են հասցրել երկրի տարբեր շրջանների, իսկ Ռուսաստանի իշխանությունները հայտնել են ՌԴ մի քանի մարզերում ուկրաինական 59 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։

BBC-ի ռուսական ծառայությունը նշում է, որ Ուկրաինայի տարածքի մեծ մասում օդային տագնապ է հայտարարվել ռուսական Տու-95ՄՍ ռմբակոծիչների թռիչքի պատճառով։

Ըստ Ուկրաինայի զինված ուժերի՝ երկրի տարբեր տարածաշրջաններ, մասնավորապես՝ Խարկովի, Պոլտավայի և Դնեպրոպետրովսկի մարզերը, ենթարկվել են թևավոր հրթիռների հարձակման։  Խարկովի քաղաքապետը հայտնել է քաղաքի վրա զանգվածային հարձակման մասին, որի հետևանքով 3 մարդ է վիրավորվել։ Քաղաքում մի շարք պայթյուններ են որոտացել։ Ուկրաինայի էներգետիկայի նախարար Հերման Հալուշչենկոն հայտնել է, որ Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգահամակարգին։ Պատճառված վնասի մասին դեռ հստակ տվյալներ չեն հաղորդվում:

Գիշերը պայթյուններ են որոտացել նաև Զապորոժիեում։ Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ դրանք, ենթադրաբար, եղել են ՀՕՊ համակարգի կողմից անօդաչու թռչող սարքերի խոցման արդյունքում։Իսկ դեկտեմբերի 24-ին Կրիվոյ Ռոգի բազմաբնակարան շենքերից մեկին ռուսական հրթիռի հարվածի հետևանքով վիրավորների թիվը հասել է 15-ի։

Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը Բրյանսկի, Բելգորոդի, Վորոնեժի, Կուրսկի և Տամբովի մարզերում, ինչպես նաև Ազովի ծովի երկնքում խոցվել է ուկրաինական 59 ԱԹՍ։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Նիկոլ
Այսօր պատմական օր է. մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. Նիկոլ Փաշինյան
Արփինե
Նոր Սահմանադրությունը ներկայացվելու է որպես «խաղաղության Սահմանադրություն». Արփինե Հովհաննիսյան
Աժ
Փոխվում է Սահմանադրության նախաբանի գաղափարական և արժեքային բովանդակությունը. ԱԺ պատգամավոր
Զոհ
Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
Եմեն
Սաուդյան Արաբիայի հարձակումների հետևանքով Եմենում տասնյակից ավելի զոհեր են գրանցվել
Ուկրաինա
Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
Ալիև
Ալիևն ու ԱՄՆ ներքին անվտանգության նախարարը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը
Իշխան
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչընդոտ ներկայացնելն ալիևյան օրակարգ է․ Իշխան Սաղաթելյան
Թրամփ
Կրեմլում Թրամփի և Պուտինի հարաբերությունները կարևորել են խաղաղության և անվտանգության համար
Լևոն
Ինչպե՞ս սրբացնել Ալիևի սահմանադրությունը. Լևոն Զուրաբյան
Եկեղեցի
Սահմանադրության նոր նախագծում խմբագրվել է եկեղեցուն վերաբերող կետը
Նիկոլ
Եթե ժողովուրդը դեմ կքվեարկի նոր Սահմանադրությանը՝ ես հրաժարական կտամ, եթե կողմ քվեարկի, այլևս չեմ առաջադրվի. Փաշինյան
Նոր
Ներկայացվել է նոր Սահմանադրության նախագիծը, տեքստում բացակայում է Անկախության հռչակագրին հղումը
Նոր
Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով
Հրեա
Հրեա տղամարդը թքել է Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի ուղղությամբ
Հետք
Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. «Հետք»
Զելենսկի
Զելենսկին ԱՄՆ-ից կրկին պահանջել է թույլատրել «Patriot» համակարգերի համար հակահրթիռների մատակարարումը
Ղալիբաֆ
Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է հակառակորդին ռազմականապես զսպելու մակարդակին հասնելու մասին
Սուրեն
246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը». Սուրեն Սուրենյանց
Թրամփ
Թրամփը չի բացառել Իրանի դեմ հարվածների վերսկսումը Նոր տարուց հետո
Պուտին
Պուտինը համաձայնել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային երաշխիքներ տրամադրի
Հութի
Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքներին հարվածելու մասին
ԱՄՆ
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի ցանցն արդեն երրորդ օրն է՝ չի աշխատում. NBC News
Նիկոլ
Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի․ Փաշինյան
Տաթևիկ
Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան
Լևոն
Լևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստերին
Կիև
Ուկրաինան հարվածել է Սմոլենսկի մերձակայքում պայթուցիկ նյութերի բաղադրիչների ռուսաստանյան խոշորագույն արտադրողներից մեկին
Իրան
Պենտագոնում Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողության ծախսերը գնահատել են 48 մլրդ դոլար
Զելենսկի
Զելենսկին Բեռլինում քննարկումներ է անցկացրել ԱՄՆ նախագահի բանագնացների հետ
Կիև
Կիևի ուղղությամբ ռուսական հարվածի հետևանքով վնասվել են Նիդերլանդների և Ավստրիայի դեսպանատները