քաղաքագետ

Ինչո՞վ է պայմանավորված Ալիևի հերթական ակտիվացումը. քաղաքագետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական ակտիվացումը պատահական չէ և պայմանավորված է մի շարք գործոններով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները։

Ալիևը հունվարի 7-ին տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը սպառնալիքներ է ստեղծում տարածաշրջանային անվտանգության համար, մոտ 30 տարի Հայաստանը կառավարել են «ֆաշիստական գաղափարախոսության» կրողները, որոնք երկիրը ձևավորել են «իրենց նմանությամբ»: Ալիևը փաստացի սպառնացել է հնարավոր ռազմական միջամտությամբ՝ նշելով, որ եթե Հայաստանն ինքնուրույն չազատվի այդ «ֆաշիստական» դրսևորումներից, ապա Ադրբեջանը ստիպված կլինի գործել։ Ալիևը նաև հայտարարել է, որ Հայաստանը չպետք է աշխարհագրական խոչընդոտ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև՝ կրկին սպառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ:

«Ադրբեջանը պատերազմական էսկալացիայի որոշում ինքնուրույն չի կարող կայացնել, ինչպես չի կայացրել 2020 թ.։ Այստեղ պետք են արտաքին հովանավորներ, իսկ Ադրբեջանն այդպիսիք ունի։ Եվ «Ստրատֆորի» այն տեսակետը, որ եթե ընտրության կարիք լինի, ԱՄՆ-ն կընտրի Ադրբեջանին, պատահական չէ»,- ասաց Դանիելյանը։

Դանիելյանը նորություն չի համարում Ալիևի ագրեսիվ հռետորաբանությունը` հիշեցնելով Ադրբեջանի պահանջների իրականացման նախորդ դեպքերը։

«Դասագրքերի փոփոխությունը, ազգային խորհրդանիշների փոփոխությունը, եկեղեցու դեմ պայքարը, սփյուռքը կազմալուծելը հենց Ադրբեջանի պահանջներն են։ Եվ Հայաստանի գործող կառավարությունն այդ պահանջներն արդեն վաղուցվանից քայլ առ քայլ իրականացնում է։ Այդ համատեքստում են նաև հերոսի կոչում ունեցող ու Արցախյան առաջին պատերազմում դերակատարում ունեցած զինվորականների նկատմամբ քրեական գործերը։ Այսինքն` այդ դենացիֆիկացիան ու դելիմիտարիզացիան իրականացնում է ՀՀ գործող ռեժիմը, ինչի մասին շատ բաց խոսում է Ադրբեջանի նախագահը, երբ ասում է` կա՛մ դուք կանեք, կա՛մ մենք կանենք։ Եթե Ադրբեջանի նախագահը տեսնում է, որ կարողանում է հասնել առավելագույն զիջումների, ինչո՞ւ չփորձի դա անել ու շանտաժի ենթարկել գործող ռեժիմին»,- նշեց Դանիելյանը։

Նա ընդգծեց` Ալիևի հերթական ակտիվացումը պայմանավորված է մի շարք գործոններով։

Առաջինը ռուս-թուրքական, ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրումն է, նաև ադրբեջանա-իրանական հարաբերություններում առաջ եկած խնդիրները։ Այս համատեքստում, ըստ Դանիելյանի, Ադրբեջանի նախագահը հասկացնել է տալիս, որ պատրաստ է դառնալ ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցը։

Բացի այդ աշխարհում լայնորեն ընթանում է սահմանների վերաձևման գործընթաց, անգամ ԱՄՆ նախագահն է հայտ ներկայացնում մի քանի երկրների տարածքների նկատմամբ։ Այս հանգամանքը ևս, քաղաքագետի խոսքով, Ադրբեջանի համար լավ հնարավորություն է թուրքական երազանքն իրականացնելու համար։

Դանիելյանը նշեց, որ ԱՄՆ-ում իշխանության փոխանցման գործընթաց է տեղի ունենում` հիշեցնելով, որ 2020 թ. պատերազմը ևս սկսվեց նման իրողության պայմաններում։ Բացի այդ, միջազգային ասպարեզում Թուրքիան էլ իր հերթին է ակտիվացել, ինչը, քաղաքագետի համոզմամբ, Ադրբեջանի համար լավ հնարավորություն է ինչ-որ փոփոխությունների հասնելու։

Ալիևն իր ասուլիսում նաև հայտարարել էր, որ ՀՀ-ին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը անցկացնել հունվարին։ Դանիելյանը չի բացառում, որ այս առաջարկի տակ տարածքային նոր պահանջներ են քողարկված, օրինակ` Ոսկեպարի, Երասխի, կամ այլ տարածքների ու ստրատեգիական դիրքերի, բարձունքների մասին։

«Սա կարելի է համարել շանտաժ։ Ժամանակն Ադրբեջանի համար սուղ է, քանի դեռ ուկրաինական կոնֆլիկտը չի դադարել, Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ճնշման տակ է, տնտեսական իրավիճակը Իրանում ևս շատ ահավոր է։ Եվ քանի դեռ Ռուսաստանի ու Իրանի ուշադրությունը շեղված է, սա հարմար իրավիճակ է մաքսիմալը ստանալու համար։ Իսկ մաքսիմալը դա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է»,- ասաց Ստեփան Դանիելյանը։

 


 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

մանգասարյան
Ալիևը, ըստ էության, պատրաստվում է հարձակման՝ պատասխանատու կարգելով ՀՀ-ին՝ որպես «ֆաշիստական» պետություն. փորձագետ
Իսրայել Կաց
Իսրայելը մշակում է ՀԱՄԱՍ-ի ամբողջական ոչնչացման ծրագիրը
ԱԽ
Արմեն Գրիգորյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Թաթուլ
Ո՞ր կառույցում Հայաստանը կկարողանա առավել մեծ շահ ապահովել իր համար. տնտեսագետ
քաղաքագետ
Արևմուտքի համար Երևանը ռազմավարական բեռ է. քաղաքագետ
Միրզոյան
Ա. Միրզոյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերությունը
Ալավերդյան
Փաշինյանն իր հայտարարություններով ասում է` «Արևմտյան Ադրբեջանը» սա է՝ մատնանշելով միջազգային իրավունքով Ադրբեջանին չպատկանող տարածքներ»․ իրավապաշտպան
Եղիշե
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչու է պահանջում հրաժարվել դատական պրոցեսներից. Կիրակոսյան
ԵՄ
ԵՄ-ն առաջարկում է երկարաձգել ՀՀ-ում դիտորդական առաքելության տեղակայումը
Ֆիդան
Հաքան Ֆիդանն անդրադարձել է Փաշինյանի ուղերձներին
Մետաքսե
Այդ թուղթն Ադրբեջանին պետք չէ. դա Փաշինյանի թեզն է՝ ՀՀ-ում ներքաղաքական խնդիրներ լուծելու համար
Վահե
Ըստ էության, Ալիևը Հայաստանում հայտարարեց արտակարգ դրություն. մեր ռեակցիան պետք է լինի համարժեք
Վրթանեսյան
Ինչպե՞ս ենք միավորվում, ինչպե՞ս ենք կազմակերպվում. սա է օրակարգը. փորձագետ
Իրան
Իրանի բանակը համալրվել է 1000 ժամանակակից ԱԹՍ-ով
Փաշինյան
Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի պահանջները խաղաղության հարցում
հավաքներ
Հայաստանում պահեստազորի վարժական հավաքներ կանցկացվեն
քաղաքագետ
Ինչո՞վ է պայմանավորված Ալիևի հերթական ակտիվացումը. քաղաքագետ
Ահմադիան
Ի՞նչ են քննարկել Ալիևն ու Ահմադիանը
ալիև-փաշինյան
Մեզ պետք չեն ...հայտարարություններ կամ բանաձևեր, այս պահին խնդիր կա կանխելու Ադրբեջանի հերթական արկածախնդրությունը
թուրքիա
Թուրքիայի զինված ուժերը մարտական ​​պատրաստության են բերվել
ԱԳՆ
ԱՄՆ-ն հայտարարել է, որ այս պահին չի պատրաստվում ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել
թուրքիա
Թուրքիան խոշոր ռազմածովային զորավարժություններ է անցկացնում
Իրան
Իրանը կրկնապատկում է զորավարժությունները Թրամփի նախագահությունից առաջ
Հս. Կորեա
Հս. Կորեան նորագույն հիպերձայնային հրթիռ է արձակել
թուրքիա
Թուրքիան ջնջում է Սիրիայի պատմությունը
Գեղամյան
Ադրբեջանը և Թուրքիան շարունակում են ՀՀ-ի դեմ պատերազմը նաև տեղեկատվական դաշտում
ՆԱՏՕ
Կավելացնե՞ն եվրոպական երկրները պաշտպանական ծախսերը Թրամփի օրոք. FT