Submitted by detq-editor on
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ կազմակերպությունը չի կարող հաստատել կամ հերքել, թե Իրանն 84 տոկոսով հարստացված ուրան ունի: Ինչպես տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, պաշտոնյան ասել է, որ իրենք չեն կարող ստուգել այդ պնդումները։ Դյուժարիկը հայտնել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) այս շաբաթ կարող է պատվիրակություն ուղարկել Թեհրան։ Նա հիշեցրել է, որ կազմակերպության դիրքորոշումը մնում է անփոփոխ, և Իրանը պետք է կատարի ՄԱԳԱՏԷ-ի ո

Ադրբեջանն ուսումնասիրում է Թեհրանում իր դեսպանատան վրա կատարված հարձակման մանրամասները. Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն ուսումնասիրում է Թեհրանում իր դեսպանատան վրա կատարված հարձակման մանրամասները։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Բայրամովն այս մասին ասել է Իրանի տնտեսական դիվանագիտության հարցերով փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարիի հետ կայացած հանդիպման ժամանակ։

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Բաքվում կայանալիք Չմիավորման շարժման գագաթնաժողովի օրակարգը, ինչպես նաև Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ իրականացված հարձակման մանրամասները։ Ադրբեջանի արտգործնախարարը կարևորել է, որ հարձակման պատասխանատուներն ամենախիստ ձևով պատժվեն։

Բայրամովը հիշեցրել է, որ Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ ընդունող երկրի պարտականությունն է ապահովել աշխատակիցների անվտանգությունը և դիվանագիտական ​​ներկայացուցչությունների շենքերի պաշտպանությունը։

Նա հավելել է, որ Ադրբեջանը մանրակրկիտ ուսումնասիրում է հարձակման մանրամասներն ու տեսագրությունները։ Վերջինս նաև նշել է, որ Իրանն այս գործի շրջանակում պետք է պատասխանի Ադրբեջանի մի շարք հարցերին։

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ զինված հարձակում է իրականացվել, որի հետևանքով դեսպանատան մեկ աշխատակից սպանվել է, ևս երկուսը՝ վիրավորվել: Հարձակումից անմիջապես հետո Ադրբեջանը դեպքն ամենաբարձր մակարդակով որակել է որպես ահաբեկչություն, մինչդեռ իրանական կողմը բացառում է ահաբեկչության վարկածը։

Ավելացնել նոր մեկնաբանություն