Submitted by H.Aslanyan on
ԱՄՆ զենք

Թրամփը չի բացառել Ուկրաինային ամերիկյան զենքերի մատակարարումների դադարեցումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Ուկրաինային ամերիկյան զենքի մատակարարումներն ամբողջությամբ դադարեցնելու հնարավորությունը։

Հունվարի 21-ին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում նա նաև հույս է հայտնել, որ իր շփումը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ «շատ շուտով» կկայանա։

Թրամփին հարցրել են՝ արդյոք ամերիկյան նոր վարչակազմը կշարունակի՞ զենք մատակարարել Կիևին, թե՞ դիտարկում է մատակարարումներն ամբողջությամբ դադարեցնելու հնարավորությունը։

«Մենք կուսումնասիրենք դա: Մենք կապի մեջ ենք (խմբ.՝ Ուկրաինայի նախագահ) Զելենսկիի հետ: Մենք շատ շուտով կխոսենք նախագահ Պուտինի հետ: Կտեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է Թրամփը, որը հունվարի 20-ին երդվել է որպես ԱՄՆ 47-րդ նախագահ:

Ամերիկացի առաջնորդը նշել է, որ եվրոպական երկրները պետք է զգալիորեն մեծացնեն Կիևին աջակցելու ծախսերը։

«Սա նրանց ավելի շատ է վերաբերում, քան մեզ, մեր միջև օվկիանոս կա», – հավելել է Թրամփը՝ մեջբերելով այն տվյալները, որոնց համաձայն՝ ԱՄՆ-ն իր նախորդ Ջո Բայդենի վարչակազմի օրոք 200 միլիարդ դոլար ավելի է ծախսել Ուկրաինային օգնության վրա, քան ԵՄ-ն։

«Ի՞նչ է՝ մենք հիմա՞ր ենք։ Կարծում եմ՝ դրա պատասխանն է՝ այո, որովհետև նրանք, հավանական է, այդպես են կարծում»,- ասել է Թրամփը՝ կրկնելով իր այն պնդումը, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է պաշտպանական ծախսերը հասցնեն իրենց ՀՆԱ-ի 5%-ին։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Նիկոլ
Այսօր պատմական օր է. մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. Նիկոլ Փաշինյան
Արփինե
Նոր Սահմանադրությունը ներկայացվելու է որպես «խաղաղության Սահմանադրություն». Արփինե Հովհաննիսյան
Աժ
Փոխվում է Սահմանադրության նախաբանի գաղափարական և արժեքային բովանդակությունը. ԱԺ պատգամավոր
Զոհ
Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
Եմեն
Սաուդյան Արաբիայի հարձակումների հետևանքով Եմենում տասնյակից ավելի զոհեր են գրանցվել
Ուկրաինա
Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
Ալիև
Ալիևն ու ԱՄՆ ներքին անվտանգության նախարարը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը
Իշխան
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչընդոտ ներկայացնելն ալիևյան օրակարգ է․ Իշխան Սաղաթելյան
Թրամփ
Կրեմլում Թրամփի և Պուտինի հարաբերությունները կարևորել են խաղաղության և անվտանգության համար
Լևոն
Ինչպե՞ս սրբացնել Ալիևի սահմանադրությունը. Լևոն Զուրաբյան
Եկեղեցի
Սահմանադրության նոր նախագծում խմբագրվել է եկեղեցուն վերաբերող կետը
Նիկոլ
Եթե ժողովուրդը դեմ կքվեարկի նոր Սահմանադրությանը՝ ես հրաժարական կտամ, եթե կողմ քվեարկի, այլևս չեմ առաջադրվի. Փաշինյան
Նոր
Ներկայացվել է նոր Սահմանադրության նախագիծը, տեքստում բացակայում է Անկախության հռչակագրին հղումը
Նոր
Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով
Հրեա
Հրեա տղամարդը թքել է Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի ուղղությամբ
Հետք
Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. «Հետք»
Զելենսկի
Զելենսկին ԱՄՆ-ից կրկին պահանջել է թույլատրել «Patriot» համակարգերի համար հակահրթիռների մատակարարումը
Ղալիբաֆ
Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է հակառակորդին ռազմականապես զսպելու մակարդակին հասնելու մասին
Սուրեն
246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը». Սուրեն Սուրենյանց
Թրամփ
Թրամփը չի բացառել Իրանի դեմ հարվածների վերսկսումը Նոր տարուց հետո
Պուտին
Պուտինը համաձայնել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային երաշխիքներ տրամադրի
Հութի
Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքներին հարվածելու մասին
ԱՄՆ
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի ցանցն արդեն երրորդ օրն է՝ չի աշխատում. NBC News
Նիկոլ
Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի․ Փաշինյան
Տաթևիկ
Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան
Լևոն
Լևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստերին
Կիև
Ուկրաինան հարվածել է Սմոլենսկի մերձակայքում պայթուցիկ նյութերի բաղադրիչների ռուսաստանյան խոշորագույն արտադրողներից մեկին
Իրան
Պենտագոնում Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողության ծախսերը գնահատել են 48 մլրդ դոլար
Զելենսկի
Զելենսկին Բեռլինում քննարկումներ է անցկացրել ԱՄՆ նախագահի բանագնացների հետ
Կիև
Կիևի ուղղությամբ ռուսական հարվածի հետևանքով վնասվել են Նիդերլանդների և Ավստրիայի դեսպանատները