Submitted by H.Aslanyan on
ԵՄ դիտորդ

ԵՄ երկրների դեսպաններն այսօր կորոշեն Հայաստանում դիտորդության երկարաձգման վերաբերյալ

Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում կքննարկեն ու որոշում կկայացնեն Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության երկարաձգման վերաբերյալ։

«Ազատության» Եվրոպայի հարցերով խմբագիր Ռիկարդ Յոզվյակի հաղորդմամբ, եթե վերջին պահին անակնկալներ չլինեն, դեսպանները հավանություն կտան նախագծին, որով Եվրամիության քաղաքացիական առաքելությունը Հայաստանում կմնա ևս երկու տարի՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։ Դիտորդների կազմն ու թվաքանակը, ըստ որոշման նախագծի, կմնա անփոփոխ՝ 165 միջազգային ու 44 հայաստանցի աշխատող։ Առաքելության դիտարկման գոտին, ըստ պաշտոնական հաղորդագրության, տարածվում է հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝ ներառյալ Նախիջևանի հատվածը։

«Հաշվի առնելով տարածքի զգալի չափերը՝ առաքելությունն իր տրամադրության տակ եղած ռեսուրսներով ի վիճակի չէ նկատել սահմանի երկայնքով տեղի ունեցող ցանկացած միջադեպ»,- տեղակայումից հետո հայտարարել էր դիտորդական առաքելությունը, մանրամասնելով՝ «պարեկները ձգտում են այցելել այն վայրեր, որտեղ տեղի են ունեցել միջադեպեր, այնուհետև զեկուցել այդ մասին Եվրամիության կենտրոնակայան՝ հիմք ընդունելով բաց աղբյուրներից ու վստահելի ականատեսներից ստացված տեղեկությունները»։

Չնայած այս հայտարարություններին ու նաև այն փաստին, որ դիտորդների մեծ մասն անզեն են, Բաքուն առաքելության տեղակայման առաջին օրից քննադատում է նրանց, մեղադրում լրտեսության ու տարածաշրջանային անվտանգությունը խախտելու համար։ Անցած տարեվերջին ադրբեջանցի պաշտոնյաներից մեկն անգամ հայտարարեց, թե եվրոպացի դիտորդների հեռացումը խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայմաններից է։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Նիկոլ
Այսօր պատմական օր է. մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. Նիկոլ Փաշինյան
Արփինե
Նոր Սահմանադրությունը ներկայացվելու է որպես «խաղաղության Սահմանադրություն». Արփինե Հովհաննիսյան
Աժ
Փոխվում է Սահմանադրության նախաբանի գաղափարական և արժեքային բովանդակությունը. ԱԺ պատգամավոր
Զոհ
Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
Եմեն
Սաուդյան Արաբիայի հարձակումների հետևանքով Եմենում տասնյակից ավելի զոհեր են գրանցվել
Ուկրաինա
Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
Ալիև
Ալիևն ու ԱՄՆ ներքին անվտանգության նախարարը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը
Իշխան
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչընդոտ ներկայացնելն ալիևյան օրակարգ է․ Իշխան Սաղաթելյան
Թրամփ
Կրեմլում Թրամփի և Պուտինի հարաբերությունները կարևորել են խաղաղության և անվտանգության համար
Լևոն
Ինչպե՞ս սրբացնել Ալիևի սահմանադրությունը. Լևոն Զուրաբյան
Եկեղեցի
Սահմանադրության նոր նախագծում խմբագրվել է եկեղեցուն վերաբերող կետը
Նիկոլ
Եթե ժողովուրդը դեմ կքվեարկի նոր Սահմանադրությանը՝ ես հրաժարական կտամ, եթե կողմ քվեարկի, այլևս չեմ առաջադրվի. Փաշինյան
Նոր
Ներկայացվել է նոր Սահմանադրության նախագիծը, տեքստում բացակայում է Անկախության հռչակագրին հղումը
Նոր
Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով
Հրեա
Հրեա տղամարդը թքել է Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի ուղղությամբ
Հետք
Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. «Հետք»
Զելենսկի
Զելենսկին ԱՄՆ-ից կրկին պահանջել է թույլատրել «Patriot» համակարգերի համար հակահրթիռների մատակարարումը
Ղալիբաֆ
Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է հակառակորդին ռազմականապես զսպելու մակարդակին հասնելու մասին
Սուրեն
246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը». Սուրեն Սուրենյանց
Թրամփ
Թրամփը չի բացառել Իրանի դեմ հարվածների վերսկսումը Նոր տարուց հետո
Պուտին
Պուտինը համաձայնել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային երաշխիքներ տրամադրի
Հութի
Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքներին հարվածելու մասին
ԱՄՆ
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի ցանցն արդեն երրորդ օրն է՝ չի աշխատում. NBC News
Նիկոլ
Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի․ Փաշինյան
Տաթևիկ
Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան
Լևոն
Լևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստերին
Կիև
Ուկրաինան հարվածել է Սմոլենսկի մերձակայքում պայթուցիկ նյութերի բաղադրիչների ռուսաստանյան խոշորագույն արտադրողներից մեկին
Իրան
Պենտագոնում Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողության ծախսերը գնահատել են 48 մլրդ դոլար
Զելենսկի
Զելենսկին Բեռլինում քննարկումներ է անցկացրել ԱՄՆ նախագահի բանագնացների հետ
Կիև
Կիևի ուղղությամբ ռուսական հարվածի հետևանքով վնասվել են Նիդերլանդների և Ավստրիայի դեսպանատները