Նրանք երկու հրաշալի առաջնորդներ են, երկար տարիներ կռվnւմ էին միմյանց դեմ․ Թրամփը՝ Հայաստանի ու Ադրբեջանի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Աղոթքի նախաճաշի իր ելույթում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ նշելով, որ իրեն հաջողվել է հարթել հակամարտությունը։
«Մեկ տարում ես հարթել եմ կատաղի պատերազմներ, ինչպիսիք էին Կամբոջան ու Թաիլանդը, Կոսովոն ու Սերբիան, Պակիստանն ու Հնդկաստանը, Իսրայելն ու Իրանը, Հայաստանն ու Ադրբեջանը»,- նշել է նա։
Թրամփը Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին անվանել է երկու հրաշալի առաջնորդներ, և նշել է, որ նրանք երկար տարիներ կռվում էին միմյանց դեմ:
«Եվ մենք դա շատ արագ լուծեցինք»,- ընդգծել է Թրամփը։
Ավելացնել նոր մեկնաբանություն