Submitted by H.Aslanyan on
ՈՄԱ

ՈՄԱ-ն՝ կրկին թշնամու թիրախում. հերթական կեղծ տեղեկատվական գրոհը

«CBC TV Azerbaijan» ադրբեջանական ալիքը ոտքից գլուխ խեղաթյուրված և կեղծ տեղեկություններով լի հերթական տեսանյութն է հրապարակել «ՈՄԱ-ի ահաբեկիչները նոր պատերազմ են սկսելու» խորագրով:

Տեսանյութում թշնամական ռազմական փորձագետը պատմում և ներկայացնում է իբրև թե հայկական անջատողական խմբավորումների և նրանց գործունեության մասին «ադրբեջանական ազատագրված հողերում»՝ նկատի ունենալով հայկական Արցախը, որն օկուպացվել է բռնապետական Ադրբեջանի կողմից:

Թշնամին առիթը բաց չի թողել՝ ևս մեկ անգամ թիրախավորելու ՈՄԱ ռազմահայրենասիրական կազմակերպությունը՝ բնականաբար այն ներկայացնելով որպես ահաբեկչական:

Տեսանյութում ցույց է տրվում բռնազավթված Արցախի միջնակարգ դպրոցներից մեկը, որի կիսանկուղային դասասենյակներից մեկում պատերազմի ժամանակ իբրև թե տեղակայված է եղել ՈՄԱ-ն՝ անցկացնելով տեղեկատվահոգեբանական բնույթի հատուկ գործողություններ, վերանորոգելով և պատրաստելով հարվածային ԱԹՍ-ներ, ինչպես նաև տարաբնույթ ինքնաշեն պայթուցիկ սարքեր: 

Ըստ տեսանյութի հեղինակի՝ հատկապես ուշագրավ է ինֆորմատիկայի դասասենյակը, որը իբրև թե ֆինանսավորվել է ՈՄԱ-ի կողմից. այդ ենթադրության համար հիմք է ծառայում պատին փակցված պաստառը՝ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ՈՄԱ-ի 157-րդ գումարտակի մարտիկների անուններով. նշվում է, որ ՈՄԱ-ի կարգախոսը՝ «Ողջ մնալու արվեստ»-ը, չի գործել:

Տեսանյութի հեղինակը ևս մեկ անգամ շեշտում է, որ ենթադրաբար այդ դասասենյակում անցկացվել են տեղեկատվահոգեբանական բնույթի հատուկ գործողություններ, իսկ ինչ վերաբերում է սենյակում գտնված սարքավորումներին, ապա դրանք ուսումնասիրվում են ադրբեջանցի կիբեռանվտանգության մասնագետների կողմից:

«Դետքի» հետ զրույցում անդրադառնալով թշնամու հերթական տեղեկատվական կեղծիքին՝ ՈՄԱ ՌՀԿ հիմնադիր-նախագահ Վովա Վարտանովը նշեց, որ տվյալ լրատվամիջոցը թուրքերի պատերազմի քարոզչական լրատվամիջոցն է, որը մշտապես հայատյացություն է քարոզել, ուստի ոչ մի արտառոց բան չկա, որ հայկական հասարակության ինքնապաշտպանությանը միտված կառույցների դեմ են աշխատում: 

«Էդ հաղորդումների որակը ծիծաղ ա առաջացնում, ուշադիր նայեք էն հաղորդումը, որտեղ ՈՄԱ-ն ներկայացվում ա որպես ահաբեկչական. սենյակում աման, սիգարետի տուփ, մի հատ մահճակալ, դրանից ենթադրում են, որ դպրոցը կազառմա են դարձրել. դա, հնարավոր ա, պահակի քնելու տեղը լիներ: Իրենց վայրահաչոցների վրա կարելի էր ուշադրություն չդարձնել, եթե չլիներ պլանավորված աշխատանք: Մեր պետական այրերը պետք է ուշադիր լինեն. երբ որ ՈՄԱ-ի դեմ տեղեկատվական հարձակումներ են սկսվում, դա միշտ ինչ-որ բանից առաջ ա: Թող  մեր պետական այրերը մտածեն՝ դա ինչ ա»,- եզրափակեց Վարտանովը։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը
Թրամփ
Թրամփը Կիևին հորդորել է գործարք կնքել
Զելենսկի
Կիևը պատրաստ է դադարեցնել պատերազմը՝ ռազմաճակատի ներկայիս գծի պահպանմամբ․ Զելենսկի
Վարդան
Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր․ Վարդան Ոսկանյան
Պապիկյան
Հայաստանը չեխական ռազմաուսումնական ինքնաթիռներ է գնել
Զելենսկի
Զելենսկին պնդում է, որ ԱՄՆ–ն Կիևին անվտանգության հզոր երաշխիքներ է խոստացել
Կիբեռ
Ադրբեջանում պաշտոնյաների ընտանիքների դեմ զանգվածային կիբեռհարձակումներ են գրանցվել
Կատար
Աշխարհը գտնվում է Երրորդ համաշխարհայինի առաջին տարում․ Կատարի ԱԳՆ ներկայացուցիչ
Հարված
Ռուսաստանը հարվածել է Կիևի մարզին, կա 3 զոհ, 6 վիրավոր
Էրդողան
Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին
Իսրայել
Կարո՞ղ է Ադրբեջանն օգնել Թուրքիային և Իսրայելին հաշտվել․ The National Interest
Հրթիռ
ԱՄՆ-ն ձգձգում է Ուկրաինայի համար վճարված Patriot հրթիռների մատակարարումը