Օրեցօր Թուրքիա-Ադրբեջան դուետի հակահայկականությունը «արդարացնող» քարոզիչները էլ ավելի բացահայտ են իրենց գործն անում. թուրքագետ
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան ալիքում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Լրագրողը Թուրքիայում փողոցում հարցնում է սովորական անցորդին.
– Ի՞նչ հանցանք կգործեիք, եթե իմանայիք, որ դրա համար պատիժ չկա»։
Անցորդը պատասխանում է.
– 20 հատ հայի գլուխ կկտրեմ։
Ու թեև հարցվողն ամենայն հավանականությամբ Ադրբեջանից է, բայց դա որևէ կերպ չի փոխում պատասխանի էությունը։
Ես նմանատիպ հոլովակներ չեմ սիրում տարածել, բայց ստիպված եմ, քանի որ օրեցօր Թուրքիա-Ադրբեջան դուետի հակահայկականությունը «արդարացնող» քարոզիչները էլ ավելի բացահայտ են իրենց հակահայկական գործն անում։
Զգո՛ն եղեք»։
Ավելացնել նոր մեկնաբանություն