detq

Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. ԶԼՄ

Ուկրաինան կորցրել է Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզում օգոստոսյան անսպասելի ներխուժման ընթացքում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ուկրաինացի բարձրաստիճան մի զինվորական։

«Առավելագույնը մենք վերահսկում էինք մոտ 1376 քառակուսի կիլոմետր, այժմ, իհարկե, այս տարածքն ավելի փոքր է, հակառակորդը մեծացնում է իր հակահարձակումները»,- ասել է Ուկրաինայի գլխավոր շտաբի ներկայացուցիչը։

Նշենք, որ Կուրսկի դեմ հարձակումը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր օտարերկրյա ուժերի առաջին ցամաքային ներխուժումն էր Ռուսաստան։ Այդ գործողությամբ Կիևը հույս ուներ կասեցնել ռուսական հարձակումները Ուկրաինայի արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում, ստիպել Մոսկվային հետ քաշել ուժերը, որոնք աստիճանաբար առաջ են շարժվում դեպի արևելք, և Կիևին լրացուցիչ լծակներ տալ ապագա բանակցություններում: Սակայն ռուսական ուժերը շարունակում են կայուն առաջխաղացումը Դոնբասում, ինչպես նաև մյուս ուղղություններում։

Պաշտոնական Մոսկվան դեռևս չի արձագանքել Կուրսկի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ «Reuters»-ի հրապարակմանը:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

detq
Իրանը Իսրայելի հարձակմանը պատասխանելու համար ռազմավարություն է մշակում
detq
Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. ԶԼՄ
detq
Իրանի ռազմածովային ուժերը կհամալրվեն նոր սուզանավերով
fd
Սպիտակ տունը հաստատում է՝ Կիևին թույլատրել են հարվածել ՌԴ խորքում գտնվող թիրախներին
detq
Նեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. Խամենեի
5454
ԻՀՊԿ-ն ռազմական խաղերի մոդելավորման կենտրոն է բացել
detq
Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցները
detq
Իրանն Իսրայելից իր միջուկային օբյեկտները պաշտպանելու համար կձեռնարկի բոլոր միջոցները․ Իրանի ԱԳՆ
detq
Հարավային Կովկասի գործընթացներն ազդում են Իրանի անվտանգության վրա․ Իրանի նախկին ՊՆ
f
ՌԴ-ի և Իրանի միջև ռազմավարական համաձայնագրի ստորագրումը հետաձգվել է Ռայիսիի մահվան պատճառով
detq
Արաղչին վստահեցնում է՝ Իրանն Իսրայելի վերջին հարձակման պատասխան հարվածից չի հրաժարվել