Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. ԶԼՄ
Ուկրաինան կորցրել է Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզում օգոստոսյան անսպասելի ներխուժման ընթացքում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ուկրաինացի բարձրաստիճան մի զինվորական։
«Առավելագույնը մենք վերահսկում էինք մոտ 1376 քառակուսի կիլոմետր, այժմ, իհարկե, այս տարածքն ավելի փոքր է, հակառակորդը մեծացնում է իր հակահարձակումները»,- ասել է Ուկրաինայի գլխավոր շտաբի ներկայացուցիչը։
Նշենք, որ Կուրսկի դեմ հարձակումը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր օտարերկրյա ուժերի առաջին ցամաքային ներխուժումն էր Ռուսաստան։ Այդ գործողությամբ Կիևը հույս ուներ կասեցնել ռուսական հարձակումները Ուկրաինայի արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում, ստիպել Մոսկվային հետ քաշել ուժերը, որոնք աստիճանաբար առաջ են շարժվում դեպի արևելք, և Կիևին լրացուցիչ լծակներ տալ ապագա բանակցություններում: Սակայն ռուսական ուժերը շարունակում են կայուն առաջխաղացումը Դոնբասում, ինչպես նաև մյուս ուղղություններում։
Պաշտոնական Մոսկվան դեռևս չի արձագանքել Կուրսկի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ «Reuters»-ի հրապարակմանը:
Add new comment