Ուկրաինայի ԶՈւ-ի hարվածները Wildberries-ի պահեստներին կարող են ռшզմական հանցագործnւթյnւն լինել. ՄԱԿ
Ուկրաինական զինվորականների կողմից Տամբովի և Մոսկվայի մարզերում գտնվող Wildberries-ի պահեստներին հասցված հարվածները կարող են ռազմական հանցագործություն համարվել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Թամին Ալ-Հիտանը։
«Քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ միտումնավոր հարձակումները ռազմական հանցագործություն են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան», - ասել է նա Ժնևում կայացած ճեպազրույցում։
Միևնույն ժամանակ, նա մատնանշել է հետաքննություն անցկացնելու անհրաժեշտությունը։
Ավելացնել նոր մեկնաբանություն