Submitted by Անի Երյան on
Ռուսաստանում պատրաստակամություն են հայտնել ցանկացած շփման՝ ուկրաինական կարգավորման շուրջ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:   «Մոսկվայում իմ շփումների շրջանակներում, հատկապես Պուտինի և Լավրովի հետ, հայտարարվել է, որ նրանք պատրաստ են այդ նպատակով ցանկացած շփման։ Եվ այստեղ կարևոր է կողմերի դիրքորոշումը ուղղակի բանակցությունների կամ միջնորդների միջոցով երկխոսության հարցում։ Ինչպես գիտեք, առաջնորդներից՝ Պուտինից և Զելենսկուց բացի, շփումները այս ամբողջ ընթացքում կանոնա

Ռուսաստանում պատրաստակամություն են հայտնել ցանկացած շփման՝ ուկրաինական կարգավորման շուրջ. Ֆիդան

Ռուսաստանում պատրաստակամություն են հայտնել ցանկացած շփման՝ ուկրաինական կարգավորման շուրջ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 

«Մոսկվայում իմ շփումների շրջանակներում, հատկապես Պուտինի և Լավրովի հետ, հայտարարվել է, որ նրանք պատրաստ են այդ նպատակով ցանկացած շփման։ Եվ այստեղ կարևոր է կողմերի դիրքորոշումը ուղղակի բանակցությունների կամ միջնորդների միջոցով երկխոսության հարցում։ Ինչպես գիտեք, առաջնորդներից՝ Պուտինից և Զելենսկուց բացի, շփումները այս ամբողջ ընթացքում կանոնավոր կերպով շարունակվել են նաև ԱՄՆ-ի հետ, և Թուրքիան հանդես է եկել որպես միջնորդ»,- ասել է նա Կիևում՝ ուկրաինացի իր գործընկեր Անդրեյ Սիբիգայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ 

Ֆիդանը նշել է, որ երկխոսության պատրաստակամությունից զատ՝ կարևոր է նաև բանակցային դիրքորոշումը։

«Ես ռուսական կողմին տվեցի այս հարցը։ Նրանք հայտարարեցին, որ շարունակում են պաշտպանել ԱՄՆ-ի հետ Ալյասկայում ձեռք բերված շրջանակային պայմանավորվածությունները։ Իհարկե, այս հարցում կան նրբություններ։ Արդյո՞ք ընթացիկ պայմաններում այս ընդհանուր շրջանակային հայեցակարգը կարող է զարգացում ստանալ։ Հենց դրա վրա պետք է այժմ աշխատեն բանակցողները», - պատմել է Ֆիդանը։

Նա նաև հավելել է, որ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան, ինչպես նաև միջազգային հանրությունը ընդունում են հրադադարի և խաղաղ համաձայնագրի անհրաժեշտությունը։ Եվ Թուրքիան այս պայմաններում կանի ամեն ինչ, ինչ իրենից կախված է, նման հեռանկարի իրականացման համար։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի