
Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է, հրավեր է եղել Էրդողանի կողմից. Ալեն Սիմոնյան
Հունիսի 20-ին ՀՀ վարչապետը մեկնելու է Թուրքիա` Թուրքիայի նախագահ Էրդողանի հրավերով: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Պատերազմի հետ կապված ռիսկերն այսօր մինիմալ են, մենք պետք է աշխատենք, որ ընդհանրապես այն չեզոքացնենք, և ՀՀ կառավարությունը գործուն քայլեր է անում դրա համար: Ես համարում եմ, որ նման գործուն քայլերից մեկը ձեզ հայտնի՝ վարչապետի նախատեսվող այցն է Թուրքիա:
Հաստատում եմ, որ մեկնելու է, բայց մնացածը վարչապետի գրասենյակի տիրույթում է: Տարածաշրջանային բոլոր հարցերը քննարկվելու են: Այդ այցը պատմական է: ՀՀ ղեկավարն առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու: Հրավեր է արվել Թուրքիայի նախագահի կողմից»,- ասաց նա:
Ավելացնել նոր մեկնաբանություն