Submitted by H.Aslanyan on
Աբրահամյան

Փաշինյանն իր այս դիսկուրսով ապացուցում է, որ ոչ միայն Արցախի հարցը փակված չէ, այլ այդ դավաճանությունը մնացել է նրանց կոկորդին. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Արցախի հարցով բանակցային գործընթացի վերաբերյալ Փաշինյանի գրառումները նախօրեին ամենատարբեր դիտանկյուններից քննարկվեցին: Իմ կարծիքով, դրանք 2 հիմնական նրբություններ էին պարունակում, որոնք կամ չքննարկվեցին կամ ընդհանուր աղմուկի մեջ դրանց մեծ ուշադրություն չհատկացվեց:

Առաջին, չնայած այն հանգամանքին, որ քպ-ական ողջ վերնախավը 2023 թվականի ադրբեջանական ագրեսիայից ու օկուպացիայից հետո, ողջ ուժով, հանրությանը համոզում էր, որ ճիշտն Արցախի հանձնումն էր ու փորձում էին ինքնարդարանալ, երբեմն նաև փորձելով ցույց տալ, որ նման հարց այլևս գոյություն չունի, Փաշինյանն իր այս դիսկուրսով ապացուցում է, որ ոչ միայն այդ հարցը փակված չէ, այլ այդ դավաճանությունը մնացել է նրանց կոկորդին:

Երկրորդ, փաստացի գաղափարական առումով Արցախն Ադրբեջան համարողը, ով կարծել է, որ այլընտրանք չկա ու ճիշտն Արցախը հանձնելն է, ինքնախոստովանական ցուցմունք է տվել առ այն, որ ի սկզբանե ոչ միայն ստել է` 2018 թ.-ին հայտարարելով, որ Արցախի հարցը պետք է կարգավորվի ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման, այլ պրոցեսը տարել է լրիվ հակառակ ուղղությամբ:

Ավելին, սրելով իրադրությունը, գնացել է վա բանկ` 2019-ի օգոստոսին, Արցախի Վերածննդի հրապարակում հայտարարելով` «Արցախը Հայաստան է և վե´րջ»:

Սրանք բոլորի աչքի առաջ, հայկական շահերը մատաղ են արել, ինչը Հայաստանի ու Արցախի համար հսկայական մարդկային և տարածքային հետևանքների է հանգեցրել:

Այստեղ քաղաքական բանավեճի թեմա չկա, առավել ևս, նախկին նախագահների մասնակցությամբ:

Միակ բանը որ կա ու պետք է լինի իշխանափոխությունից հետո, Փաշինյանի ու նրա վերնախավի արածին ու չարածին իրավական գնահատական տալն ու պրոցեսն այդ հունով տանելն է:

Հ.Գ.: Թե բա` բանավիճեմ Սերժ Սարգսյանի կամ մյուս նախագահների հետ: Դու ի սկզբանե լրիվ այլ ճանապարհ ես ընտրել` մեր ժողովրդի թշնամիների հետ ախպերանալու և սեփական հայրենակիցների դեմ աշխատելու ուղղությամբ, իսկ հիմա անհուսալի վիճակում ես հայտնվել և փորձում ես քո տեսակին հարիր անպատասխանատվության և փախուստի ուղի ընտրել»:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել