Submitted by H.Aslanyan on
տաթո

Պետության ղեկավարը այսօր լծված է այդ պետության կազմաքանդման գործին, հարվածում է հենց գաղափարական հիմնասյուներին՝ եկեղեցի, բանակ, մշակույթ, կրթություն, պատմություն

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հուլիսի 23-ին երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիրը» մի ինքնախոստովանական գրառում արեց, որտեղ պարզ տեքստով շարադրեց, որ իր պայքարը Կաթողիկոսի կամ անհատ հոգևորականների դեմ չի, այլ հենց Հայ առաքելական եկեղեցու։ Հիշեցնեմ, որ նա առաջարկում է Ամենայն հայոց Կաթողիկոսին փոխարինել «որևէ ամունացյալ բարեվարք քահանա»-յով, այնուհետև նախատեսում է եկեղեցին և հոգևորականությանը գցել «Կանոնագիրք Հայոց»-ի տեքստի շուրջ երկարատև, անսպառ և անօգուտ սխոլաստիկական վեճերի շուրջ, և ապա միայն նախատեսում կաթողիկոսական ընտրություններ (ընդ որում, նախատեսում է միայն իրեն հայտնի մեթոդներով ստուգել «Կաթողիկոսի բոլոր թեկնածուների բարեվարքությունը»): Հուլիսի 23-ի Փաշինյանի գրառումը արդեն որևէ կասկած չէր թողնում նրա իրական նպատակի վերաբերյալ.ԿԱԶՄԱԼՈՒԾԵԼ և ԿԱԶՄԱՔԱՆԴԵԼ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ՝ վճռական հարված հասցնելով հայ ազգային ինքնության կարևորագույն հիմնասյուներից մեկին: Իսկ այն, որ այս ամենը տեղի է ունենում Ադրբեջանի պահանջով, ես ապացուցել եմ հենց փաստերով, դրան էլ չեմ ուզում անդրադառնալ։

Այս համատեքստում, հայ առաքելական եկեղեցու միաբանությունը կարևոր հենասյուն է եկեղեցու կազմաքանդման վտանգավոր գործընթացը կանխելու համար։ Չեն կարող չլինել խնդիրներ, անգամ փոքր ընտանիքում կարող են հարցեր առաջանալ, բայց այդ հարցերի լուծումը չես գնա քննարկելու մեկի հետ, ով պարզ տեքստով հայտարարել է, որ ուզում է քանդել քո ընտանիքը։ Մի տեսակ տրամաբանական չի դա, ըստ իս։

Ես ինքս հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, քրիստոնյա, նաև ՀՀ քաղաքացի եմ, ով գիտակցում է, որ պետության ղեկավարը՝ մարդ, ով եկավ իշխանության ժողովրդի սիրո ու վստահության մթնոլորտում, այսօր լծված է այդ պետության կազմաքանդման գործին, հերթով կարգով հարվածում է հենց գաղափարական հիմնասյուներին՝ եկեղեցի, բանակ, մշակույթ, կրթություն, պատմություն, դեռ լեզվին չի հասել, բայց դրան էլ կհասնի։

Այս իրավիճակում լինել խոհեմ, զգոն ու գիտակից բարդ է, էմոցիաները շատ հաճախ գերակա են։ Ուղղակի գիտակցում է պետք՝ կազմաքանդիչ «ստատուսագիրը» հենց այդ էմոցիաների վրա է խաղում, նրան սարսափեցնում է տրամաբանական ու փաստական խոսքը, նրան պետք են հայհոյանքներ, վիրավորանքներ, էմոցիաներ, դրանց վրա է խաղը կառուցված։ Դրա համար է նա շարունակ փոթորկում հանրային դաշտը։ Ի վերջո, եթե խոսում ենք մեր պետության կազմաքանդման մոլուցքով առաջնորդվող ղեկավարի մասին, դժվար է էմոցիաներից զերծ մնալ։ Այս ամենը հաշվի առնելով, ես մի հորդոր ունեմ թե՛ Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանային, թե՛ մեր հոգևոր մյուս հայրերին ու բարձրաստիճան հոգևորականությանը, մի կողմ դրեք սեփական անձը, սեփական անձնական հաշիվները, խոցված զգացմունքները՝ հանուն եկեղեցու և պետության, եղեք ավելի հանդուրժող ու ներողամիտ միմյանց հանդեպ, Աստծո օգնությամբ զերծ մնացեք հախուռն ու սխալ քայլերից ու որոշումներից, որոնք դառնում են գործիք եկեղեցին կազմաքանդել ցանկացողի ձեռքին։ Մի դրեք այդ մուրճը նրա ձեռքը, ով ուզում է քանդել մեր ինքնության դարավոր հենասյուն հանդիսացող եկեղեցին։ Միաբանությունը, խոհեմությունը, էմոցիաների զսպումը մեզ կօգնի այս բարդ իրավիճակը անցնել։ Խնդիրները լուծելի են հարգանքի, զրույցի ու միմյանց լսելու մթնոլորտի պարագայում։

Ինքս լինելով հանրային գործիչ ամեն ինչ անում եմ բևեռացումը չխորացնելու համար, չեմ կարգում բոլորին «նիկոլական», եթե անգամ այդ մարդու գործը կամ խոսքը, ըստ իս, կարող է այդպիսին դիտվել։ Միգուցե և սխալ եմ, բայց ես տեսնում եմ, թե ինչպես է «ստատուսագիրը» հստակ գծած սցենարով լծվել այս պետության կազմաքանդմանը, գիտեմ, որ այս պետությունը ինձ օդի, ջրի պես պետք է, գիտեմ, որ այստեղից հեռանալ ես չեմ ուզում, գիտեմ, որ սա իմ արմատն է, բայց նաև գիտեմ, որ այս կազմաքանդումը կանխելու ու հունի ընթացքը փոխելու համար ես իմ մյուս հայրենակիցների (որոնց հետ կարող եմ շատ հարցերում համակարծիք չլինել) կարիքն ունեմ, մենակ հաստատ գործը գլուխ չեմ բերի, դրա համար փորձում եմ լինել ավելի հանդուրժող, ավելի հավասարակշիռ իմ խոսքի մեջ։ Դա պետք է այսօր հենց Հայաստանի պաշտպանության համար։ Իսկ մեր պետության շարունակականության ապահովման համար կարևոր է, որ մենք մի քիչ կողք դնենք մեր անձնական էգոները։

Ի լրումն ասեմ՝ Հովհաննավանքը իմ ամենասիրելի, ամենախաղաղ կետերից է․․․»:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո