
Փեզեշքիանը կարող է միջնորդ հանդիսանալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում. Իրանի ԱԳ փոխնախարարը՝ Բաքվում
Թեհրանը ողջունում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնությունը:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին Բաքվում Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնում կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն:
Վերջինիս խոսքով՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարող է միջնորդ հանդիսանալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում:
«Կարծում եմ, որ այս հարցը նույնպես կարտացոլվի երկու երկրների ամենօրյա շփումներում»,- հավելել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն